Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ուսանողների միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել:
Նոյեմբերի 10-ին ոստիկանության Սիսիանի բաժին էր դիմել 1976 թ. ծնված Արտակ Թ.-ն և հայտնել, որ կորցրել է բանկային քարտը, որի վրա նշված է եղել ծածկագիրը:
Այրի մայր Մերին, դուստրերի` Զիտայի ու Գիտայի հետ, հայտնվել է օրհասական ծանր կեցության մեջ: Վտանգված է նաեւ ինչպես Մաշայի, այնպես էլ Միշայի կյանքը:
Քաղաքացի Ա. Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ամուսնու հետ վիճաբանելուց հետո, դուրս է եկել տանից և զբոսնել: Գիշերվա ժամին հանդիպել է ոստիկանության աշխատակիցներին և նրանց ուղեկցությամբ գնացել է ոստիկանության բաժնի վարչական շենք, որտեղ վերջիններս իրեն հարցեր են ուղղել տանից հեռանալու պատճառների մասին, ապա առաջարկել են վերադառնալ տուն, սակայն ինքը հրաժարվել է:
«Ես շարունակելու եմ պայքարել արժանապատիվ և բարեկեցիկ ապրելու համար: Չգիտեմ՝ ինչ միջոցներով: Վաղ է խոսել այդ միջոցների ու գործողությունների մասին: Բայց քանի իմ ընկերները բանտախցերում, ճաղավանդակների ետևում են գտնվում, ես հանգիստ նստել չեմ կարող»:
168․am-ը կապ հաստատեց ահաբեկչությունից հետո ստեղծված Ճգնաժամային կենտրոնի ներկայացուցիչների հետ։ Նրանցից մի քանիսի հետ զրույցում պարզ դարձավ, որ հայուհու փնտրտուքները դեռ շարունակվում են, թեև խումբը ահաբեկչությունից հետո գտել է մարմիններ, որոնք դեռ պետք է ճանաչվեն հարազատների կողմից։ Նրանց փոխանցմամբ՝ կապի մեջ են Ուզունյանի ծնողների, հարազատների հետ։ «Եթե նրանք ճանաչեն և հաստատեն, որ իրենց աղջիկը զոհվել է, ապա իրենք էլ այդ տեղեկությունը կտարածեն։ Մենք նման բան անելու իրավունք չունենք»,- ասաց ներկայացուցիչը։
Գյումրու հարյուրավոր վագոն-տնակներից մեկում բնակվող, ձմռան նախաշեմին ծանր կացության մեջ գտնվող ընտանիքի և «Շիրակ կենտրոնի» անօթևան ընտանիքների կացարաններում մոտալուտ ձմռանը ևս փոքրիշատե ջերմություն ապահովելու նպատակով հայտարարում է ձմռան վառելիքի բաժանման «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» ամենամյա բարեգործական ծրագրի մասին պատմող տեսանյութը:
Քիչ առաջ ոստիկանության Ստեփանավանի բաժնի և Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները Ստեփանավան քաղաքին հարակից` Պուշկինոյի անտառում հայտնաբերել են հոշոտված դի:
30-ամյա Գ.Մկրտչյանը, նախնական համաձայնության գալով Վ. Ղազարյանի և վերջինիս մտերմուհու՝ Հ. Հայրապետյանի հետ, 2010 թվականի նոյեմբերի 18-ին՝ ժամը 21-ի սահմաններում, Երևանյան լճին հարող Բագրատունյաց փողոցից իրենց «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան են նստեցրել ԻԻՀ քաղաքացի Ֆ. Մ.Ղորբանուն, միասին ճաշելու և հյուրասիրելու պատրվակով նրան տեղափոխել Մասիս քաղաքի ուղղությամբ, որտեղ Երևան-Մասիս մայրուղուն հատող Նորաբաց գյուղի ճանապարհին նրան իջեցրել են ավտոմեքենայից, կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ բացահայտ հափշտակել նրան պատկանող «Այֆոն» տեսակի բջջային հեռախոսը, դրամապանակը, որի մեջ գտնվել է 50 ԱՄՆ դոլար և 12.000 ՀՀ դրամ:
Այսօր հիվանդանոցում մահացել է հոգեբան, լրագրող Նազենի Ղարաբաղցյանը: Նա նոյեմբերի 11-ին վթարի էր ենթարկվել և հիվանդանոցում գիտակցության չգալով, այսօր մահացել է:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 19-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.
Այսօր Ուսանողության միջազգային օրն է,եւ ավանդույթի համաձայն, ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը կրթաթոշակներ եւ շնորհակալագրեր հանձնեց հանրապետության մոտ երկու հարյուր ուսանողների։
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ուշ երեկոյան, շրջագայության ժամանակ, Գյուրջյան փողոցի թիվ 9 շենքի մոտ գտնվող կրպակի հետնամասում հանդիպել են 4 անձանց, որոնցից մեկը նկատելով ոստիկաններին՝ տաբատի գրպանից նետել է մի փաթեթ:
26-ամյա Աբդեսլամն իր տվյալներով ամրագրել է հյուրանոցի 311 և 312 համարները և դրանց համար վճարել է կրեդիտ քարտով: Պարբերականի փոխանցմամբ՝ ահաբեկիչները հյուրանոց են ժամանել ահաբեկչությունից 2 օր առաջ: Նաև նշվում է, որ այդ հյուրանոցում չկա տեսանկարահանման համակարգ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի Ֆրունզեի փողոցի բնակարաններից մեկից հափշտակություն կատարած անձի ինքնությունը:
Բատակլան թատրոնում գտել են Լոլա Ուզունյանի մարմինը: Այս մասին տեղեկացրել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան բարեկամների միության գանձապահ Վահե Խաթչերյանը:17-ամյա հայ աղջիկը Փարիզի ահաբեկչությունից հետո 3 օր կորած էր համարվում:
Արթուր Ղազարյանի (մականունը Տույ) պատժի կրման տիպը փոխվել է: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից: Նա պատիժը կրելու է բաց տիպով:
Ցանկացած երկրի զինվորական ուժերը կարող են կանխել ահաբեչությունը, եթե օգտագործեն փորձաքննություն անցած, մարդկային ռեսուրսների վրա հիմնված առաջատար ռազմական տեխնոլոգիան՝ Անպարտելի պաշտպանության տեխնոլոգիան (ԱՊՏ):
Նոյեմբերի 2-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ից գողություն է կատարվել:
Նոյեմբերի 18-ին Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ռուսական ավիաընկերությունները ստացել են այն երկրների ցուցակը, որտեղ թռիչքների ժամանակ անվտանգության հատուկ կանոններ է պետք կիրառել: Այս մասին հաղորդում է «Интерфакс»-ը՝ հղում անելով ընկերություններից մեկին:
Իրավապահ մարմինները Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում պայուսակ են հայտնաբերել:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Մարտունու ամբողջ տարածաշրջանում տեղում է ձյուն, Ջերմուկում և Սարավանի լեռնանցքում` ձնախառն անձրև:
Մարդը պետք է անվտանգ ու ապահովված զգա իր երկրում, իր պետության մեջ, այսինքն՝ պետք է ապահովվի մարդու իրավունքների իրականացումը: Եթե դա չի լուծվում, ապա ընդհանուր անվտանգության մասին խոսելն անիմաստ է. սահմանները պահում ենք ո՞ւմ համար: Սահմանադրության այս նախագծից մենք այդպիսի տպավորություն չենք ստանում:
«Մտավորականությունը նրա համար չէ, որ ասի՝ սա ճիշտ է, նա՝ սխալ: Մտավորականությունը բարձր է կանգնում բոլորից: Ես չեմ վախենում՝ ի՞նչ է փոխվելու, ի՞նչ չի փոխվելու, կարելի է պառլամենտական կառավարման մոդելի անցնել, կարելի է՝ նախագահականի, կարևորը՝ ինչպե՞ս ենք անելու, ի՞նչ խղճով ենք մոտենալու այդ օրենքներին և այս ժողովրդին»:
Մենք գտնում ենք, որ ներկա սոցիալ-տնտեսական դժվարին իրավիճակում նոր Սահմանադրություն ընդունելու օբյեկտիվ պատճառներ չկան: Դրանով իսկ փորձ է արվում շեղել հասարակության ուշադրությունը հրատապ լուծում պահանջող հարցերից՝ սոցիալական անարդարություն, աղքատություն, արտագաղթ, ղարաբաղյան հակամարտություն և այլն:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ի պատասխան 168.am-ի դիտարկմանը, որ, փաստորեն, ներդրումների նվազումը վկայում է, որ կոռուպցիան չի պակասում Հայաստանում, նախարարը հայտարարեց, թե ներդրումների նվազում չկա, հակառակը՝ կա փոքր, բայց ավելացում:
Քննության ընթացքում պարզվել է, որ 2015 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 09.35-ից մինչև 17.00-ի սահմաններն ընկած ժամանակահատվածում, DDoS տեսակի համակարգչային հարձակում է կատարվել նաև մեկ այլ բուքմեյքերական կայքի վրա, որի հետևանքով կայքը տևական ժամանակով արգելափակվել է:
Ընդհանրապես ինձ համար հասկանալի չէ այդ մշտական «ռեւերսի» հոգեբանությունը: «Ինչո՞ւ եք դուք ցավում փարիզյան ահաբեկչության զոհերի համար: Իսկ երբ…», եւ դրանից հետո գնում է որեւէ այլ չարագործության նկարագրություն: Այդ թվում՝ Հայոց ցեղասպանության: Այդ տրամաբանությամբ մենք՝ հայերս, ընդհանրապես չպիտի կիսենք որեւէ մեկի ցավը՝ պատճառաբանելով, որ 100 տարի առաջ մեր ցավը ոչ մի պետություն չի կիսել: