ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 20-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 20-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Նորագավիթ թաղամասի, Արշակունյաց պող. 135 Ա, Բ, Գ, Դ, Ե համարների ջրամատակարարումը:
Ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում խախտել է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, չնչին առիթով վիճաբանել է նույն զորամասի մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայողի հետ, ոտքով հարվածել վերջինիս դեմքին` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:
Ինչո՞ւ Աստված ստեղծեց մարդուն: Պատասխանում է Տ. Հովակիմ աբեղա Մանուկյանը:
Միայն այդքան բարի ու հոգատար անձը կարող է հոր հանդեպ անարդարության մասին լուրն առնելուց հետո վերցնել ինքնաձիգն ու… Շարունակությունը հայտնի է։ Հարգելի իրավապահներ, հոր թասիբը պահելը ևս հայտարարեք ՀՀ քաղաքացու բնականոն իրավունքի անքակտելի մաս։
Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը նոյեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ:
Դիլիջանի հանգստյան տներում, առողջարաններում, հյուրատներում Ամանորն անցկացնելու համար տեղերը սպառվել են դեռեւս օգոստոս ամսին:
Այս փորձությունը երկու նպատակ ուներ: Առաջինը, որ սատանան ամաչեր ու պարտվեր: Երկրորդ, որ մեզ համար կարևոր է` սատանայի բերած փորձություններով կարելի է հասկանալ, որ նյութականի համար ամենևին չարժե հրաժարվել Աստծուց և Նրա խոսքից:
Մեր զրուցակիցն ասաց, որ հակաբիոտիկների նշանակումը պետք է որոշվի անհատական մեթոդով, միայն բժշկի ցուցումով:
Նոյեմբերի 11-ին ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ կոտրել են Արևաբույր գյուղի գյուղապետարանի պատուհանների ապակիները:
«Խնդրեցեք Աստծուց, և նա կտա ձեզ, փնտրեցեք և կգտնեք, բախեցեք, և կբացվի ձեր առաջ. որովհետև, ով որ ուզի, ստանում է, ով որ փնտրի, գտնում է, և ով որ բախի, նրա առաջ կբացվի» (Մատթ. 7: 7): Շատ եմ խնդրել ու թակել, բայց չի տրվել: Խնդրանքս վերաբերում է իմ ապագային, ու ժամանակն անցնում է, և չեմ ստանում:
Ծեծից հետո գալիս է, երբ մտնում է ներս (վկաներն այդպես են պատմում), ասում է՝ էս անասուններն իմ հետ էս ի՞նչ արեցին… երևի շատ ուժեղ ծեծած են եղել: Դրանից հետո պառկում է քնելու, ասում են՝ այնտեղ հայհոյանք էլ է տվել»:
Կան հիվանդություններ, որոնք շատ ավելի արագ են զարգանում, քան դրանց կլինիկական ախտանիշները: Եթե հնարավոր լիներ ժամանակին բացահայտել բոլոր հիվանդությունները և բուժել, աշխարհում բոլոր մարդիկ կապրեին մինչև խոր ծերություն: Գլխացավը կարող է մինինգիտի ախտանիշ լինել, բայց մենք չենք կարող հոսպիտալացնել բոլորին, որոնց գլուխները ցավում են: Ասածս այն է, որ զորամասի բժշկի վրա մեղքեր բարդելը, մեղմ ասած, ազնիվ չէ: Մարդկանց մոտ նույն հիվանդության կլինիկական դրսևորումները կարող են տարբեր լինել:
Նոյեմբերի 10-ին, ժամը 20.30-ին, 1968 թ. ծնված Մարինե Մ.-ն ոստիկանության Չարբախի բաժանմունքում հաղորդում էր տվել, որ Աէրացիա թաղամասի 2/2 շենքի բակում, վիճաբանության ժամանակ, իր ծանոթ Արամ Հ.-ն քաշքշել է իրեն և բացահայտ հափշտակելով իր բջջային հեռախոսը՝ դիմել փախուստի:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Քաջարանի բժշկական կենտրոնում բուժվող հիվանդների՝ «հեպատիտ C»-ով վարակվելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
2006-2007թթ. պետբյուջեի 868 միլիոն դրամ ֆինանսավորմամբ կառուցվել է հայ-ադրբեջանական սահմանը շրջանցող Բաղանիս-Ոսկեպար 6,3 կմ երկարությամբ ճանապարհը: Այն ձգվում է Հարսնաքարով, լեռնային տեղանքով: Այդ ճանապարհը Բաղանիսի տարածքում սողանքից քանդվում է:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում կարճվել է Սամսոն Ղազարյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի վարույթը. վերջինս հայտնել է՝ կասկածյալի հետ հաշտվելու մասին:
Մասնավորապես՝ քննչական խմբի ղեկավարը չի պարզել կատարված սպանությանն այլ անձանց մասնակցությունը, չի կատարել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն, ժամանակին չի իրականացրել անհրաժեշտ քննչական ու դատավարական գործողություններ:
Ճակատի նկատմամբ համակարգված ձևով իրականացվող հալածանքի այս դրվագը ևս մի ապացույց է, որ ժողովրդի իշխանությունը յուրացրած վարչախումբը՝ անկախ սահմանադրության բովանդակությունից, եղել և մնում է որպես հանցավոր համագործակցություն, ուստի ՀՀ քաղաքացիների միակ նպատակը պետք է լինի վարչախմբի հեռացումը և ազատ ու արդար ընտրությունների կազմակերպումը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարմնական վնասվածքները պատճառել է 1979 թ. ծնված Արման Կ.-ն, ով նոյեմբերի 17-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Աշոցքի բաժնից բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն:
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում այսօր` նոյեմբերի 19–ին, հողին են հանձնել օրերս Հանքավանում սպանված երեք երիտասարդներին։
Այսօր՝ նոյեմբերի 19-ին, 67 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Սարգիս Մուրադխանյանը:
Ծրագրի շահառու է ճանաչվել 5363 ընտանիք, որոնցից 2015 թվականի հոկտեմբերի 26-ի դրությամբ 4383 ընտանիքների բնակարանային խնդիրն արդեն իսկ լուծվել է:
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության շենքում հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Երևանի Շինարարների փողոցի թիվ 8 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել 1979 թ. ծնված Հարություն Զ.-ին և հրավիրել Անահիտ Մ.-ին:
ԴՆԹ-ի տվյալները հաստատել են, որ Փարիզի Սեն-Դենի արվարձանում Ֆրանսիայի ոստիկանության հատուկ գործողությունների արդյունքում սպանվածը նոյեմբերի 13-ին Ֆրանսիայում արյունալի ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչ 27-ամյա Աբդելհամիդ Աբաուդն է:
Նոյեմբերի 18-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Արաբկիրի բաժին են ներկայացրել 1994 թ. ծնված Էդուարդ Ա.-ին:
168.am-ը ներկայացնում է ֆոտոշարք, թե ինչ է տեղի ունեցել Բյուրականի աստղադիտարանում ուժեղ քամու հետևանքով:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է 44-ամյա տղամարդու կողմից իր 55-ամյա քրոջը ծեծելու և ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Անհայտ անձը դանակը ձեռքին ներխուժել է Թել Ավիվի Russia Today հեռուստաընկերություն: