Մարտի 8-ին, ժամը 09.34-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի երկաթգծի կայարանի ետնամասում՝ այված խոտերի մեջ, հայտնաբերվել է տղամարդու դի. անհարաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարտի 8-ին, ժամը 08.20-ին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հանրապետության հրապարակում երկու կանանց միջև տեղի ունեցած վիճաբանության դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ուղարկվել է դատարան:
Այսօր Անի Քոչարը, ով ներկայումս բնակվում է Գերմանիայում, առավոտյան իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով տեղեկացրել է, որ ամուսնացել է:
Աղոթքն Աստծո հետ հաղորդակցվելու ամենաանմիջական ճանապարհն է, անկեղծ և սրտաբաց զրույց Աստծո հետ: Ինչպես հացը մարմնի սնունդն է, առանց որի մարդը չի կարող իր ֆիզիկական գոյությունը պահպանել, այնպես էլ աղոթքը հոգու սնունդն է, առանց որի հոգին հիվանդանում է:
ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանի եղբորորդու սպանության գործով մեղադրվող Կամսար Հակոբյանի և Անդրանիկ Երեմյանի վերաբերյալ դատավճիռը չի բողոքակվել: Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ նրանք դատապարտվել էին 15 տարվա ազատազրկման:
Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ վրացական կողմը համաձայն չէ «Գազպրոմ»-ի դիրքորոշման հետ` վճարելու գումարային փոխհատուցում Հայաստանի մատակարարվող գազի տարանցման համար: Վրաստանը ցանկանում է հետագայում ևս ստանալ գազ տարանցումից սահմանված 10%-ը:
Մարտի 7-ին, ժամը 20.08-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Զառիթափ գյուղում այրվում է տուն:
Այս տվյալները ներկայացված են պետությունների ղեկավարներին հղված բաց ուղերձում, որը մարտի 8-ի նախօրեին հրապարակել են շոու-բիզնեսի տասնյակ աստղեր, ներառյալ հեռուստահաղորդավա րուհի Օփրա Ուինֆրին, Microsoft ընկերության հիմնադրի կինը՝ Մելինդա Գեյթսը, ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը, դերասանուհիներ Մերիլ Սթրիփը, Շարլիզ Թերոնը, երաժիշտ Էլթոն Ջոնը, նախկին բռնցքամարտիկ Մոհամեդ Ալին եւ շատ ուրիշներ:
Մարտի 7-ին, ժամը 19.12-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի լճափնյա հատվածում՝ մոտորանավակների պահակակետից ժամը 16.00-ի սահմաններում Ա. Հ.-ը (ծնված 1977 թ., ունի մտավոր խնդիրներ) դուրս է եկել և այլևս չի վերադարձել. որոնողական աշխատանքներին աջակցելու համար անհրաժեշտ է օգնություն:
Ս. Մկրտության ժամանակ, երբ չմկրտված անձը մաքրվում է ադամական կամ սկզբնական մեղքից՝ դառնալով Եկեղեցու անդամ, քրիստոնյա և Ս. Հոգու տաճար:
Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն արձագանքել է փակված ավտոգազալիցքավորման ճնշակայանների հետ կապված քաղաքում ստեղծված իրավիճակին:
Սիրելի՛ կանայք և աղջիկներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մարտի 8-ի կապակցությամբ:
Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ:
Բրիտանական Similarweb համակարգն ամփոփել է 2016 թվականի փետրվարի տվյալները
Մարտի 7-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի նախագահությամբ տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ՝ նվիրված մարտական հերթապահության կազմակերպման և կրման, դիտարկման համակարգի, ինժեներական արգելափակոցների և ամրաշինական կառույցների վիճակին ու դրանց կատարելագործման ուղիներին:
Գողությունների կատարման համար մեղադրվող Գոռ Զ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:
Մարտի 5-ի վաղ առավոտյան Գյումրու տարբեր հատվածներում գործող ավտոգազալիցքավորման ճնշակայանները փակ էին: Շրջանառվող պատճառները մի քանիսն էին. ըստ մամուլում տարածված տեղեկությունների, որոշ գազալցակայաններից հաշվիչները տարել են ստուգաչափման, որոշ աղբյուրների համաձայն էլ, գազալցակայաններում գազի պաշար չի եղել:
Մեր ոլորտում Դուք մշտապես կարևոր դերակատարում եք ունեցել, և այսօր էլ հաջողված պատմություններ ունեցող շատ նախաձեռնությունների հեղինակները հենց Դուք եք:
ՀՀ կառավարությունն Ազգային անվտանգության ծառայությանը կհատկացնի 612,9 մլն դրամ` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից ՀՀ տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների, երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկումների և մատուցվող ծառայությունների դիմաց 2015-ի 4-րդ եռամսյակում կատարված ծախսերի փոխհատուցման նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 10-ի նիստի օրակարգում:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննված և մեղադրական եզրակացության կազմմամբ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ուղարկված քրեական գործով ամբաստանյալներ Դավիթ Դ.-ն, Արգեն Բ.-ն և Աշոտ Հ.-ն հայտնել են հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:
Կիեւում ձերբակալվել է 9-րդ խումբը, որը զբաղվել է ավտոմեքենաների գողությամբ եւ նրանց մասերի իրացմամբ:
Հայաստանում տրանսպորտային միջոցների համարանիշերում օգտագործվող միայն «A», «C», «D», «F», «L», «M», «N», «O», «P», «Q», «R», «S», «T», «U», «V» և «Z» տառերին կավելանան նաև «G» և «X» տառերը:
Երևանի Ազատության հրապարակում մարտի 6-ին ոստիկանները կանխել են 38-ամյա տղամարդու ինքնահրկիզման փորձը:
Ցանկանում եմ բոլորիդ բազում գարուններ՝ ողողված սիրով, բուրավետ ծաղիկների բույրով, ներդաշնակ գույներով:
Օռլովի մարզում մարտի 6-ին հուղարկավորել են Մոսկվայում ուզբեկ դայակի կողմից սպանված ռուս աղջկան: Այս մասին «Նորությունների ռուսական ծառայությանը» հայտնել է ընտանիքի ընկերը՝ Անդրեյ Միշչենկովը:
Հայաստանում մարտի 8-11-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, մարտի 12-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ:
Սյունիքի մարզի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած վիճաբանության գործով դատարանի կազմի փոփոխություն է տեղի ունեցել: Քրեական գործը մակագրվել էր դատավոր Նապոլեոն Օհանյանին, ում նախագահության քրեական գործով մի քանի դատական նիստ է նշանակվել: Սակայն այժմ դատավոր զեկուցագրի հիման վրա տեղի է ունեցել կազմի փոփոխություն. քրեական գործը մարտի 1-ին մակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանին:
81 տարեկանում մահացել է գրող, լրագրող, թարգմանչուհի, թատերագետ, Հայաստանի գրողների միության անդամ Սվետլանա Ավագյանը:
Մեր և մեր միավորման անդամների անունից սրտանց շնորհավորում ենք մեր կանանց ու աղջիկների մեկամսյակի առթիվ, մաղթում նրանց անսահման սեր, երջանկություն և բարեկեցություն, մտքի պարզություն որով կձևավորվի առողջ և ամուր ընտանիքներ: Եվ հույս ենք հայտնում, որ շատ կարճ ժամանակահատվածում մենք կստեղծենք մի այնպիսի երկիր, որտեղ դուք կապրեք լիարժեք և երջանիկ կյանքով: