«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը համակարգիչներ է տրամադրել ԼՂՀ կրթական հաստատություններին

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հերթական բարեգործությունն է իրականացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Այս տարի ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության հետ համատեղ մշակվել է ծրագիր, որի շրջանակում 20 կրթական հաստատություններ, այդ թվում՝ չորս մանկապատանեկան և շախմատի մարզադպրոցներ ստացել են համակարգիչներ և համապատասխան պարագաներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայությունից՝ հավելելով. «Ստեփանակերտի Ե.Չարենցի անվան թիվ 7 հիմնական դպրոցում բացվեց համակարգչային դասարան, որի համար «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տրամադրեց 11 համակարգիչ:

Խորհրդանշական է, որ դասարանի բացումը համընկավ ոսուցիչների մասնագիտական տոնի հետ: Դպրոցի տնօրեն Անահիտ Պողոսյանի խոսքով, «Գազպրոմ Արմենիա»­ի շնորհիվ կրկնապատկվեց բոլոր ուսուցիչների տոնական տրամադրությունը և սա իսկապես մեծ նվեր է Ոսուցչի օրվա առթիվ:

Համակարգչային դասարան է բացվելու նաև ԼՂՀ Քաշաթաղի Գողթանիկ համայնքի միջնակարգ դպրոցում:

Ինչպես նշեցին ԼՂՀ կրթական ոլորտի պատասխանատուները՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ այս նախաձեռնությունը շատ անհրաժեշտ է և կարևոր կրթական հաստատությունների համար, քանի որ այսօր ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը առանցքային դերակատարություն ունի ուսուցման գործընթացում:

«Այս տարի մենք նվեր ստացանք «Գազպրոմ Արմենիաշ» ընկերությունից, որը մեծպատրաստակամությամբ տրամադրեց համակարգիչներ, որոնցով նյութատեխնիկական բազան: Շատ կարևոր է, որ համակարգիչներ և համապատասխան պարագաներ ստացան ոչ միայն Ստեփանակերտի ուսումնական հաստատությունները, այլ նաև Լեռնային Ղարաբաղիմի շարք գյուղական համայնքների դպրոցներ»,- նշեց ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակաղմի ղեկավար Էրիկ Գրիգորյանը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն՝ լինելով Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկը, 2001 թվականից սկսած իրականացնում է սոցիալական նշանակության տարբեր ծրագրեր, որոնք ուղղված են կրթական, մշակութային և մարզական ոլորտների աջակցությանը»:

Տեսանյութեր

Լրահոս