Բաժիններ՝

Փարիզի քաղաքապետը մասնակցելու է «Էրեբունի-­Երևան» տոնակատարություններին

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով, հոկտեմբերի 7-­ին պաշտոնական այցով կժամանի Երևան: Ինչպես տեղեկացրին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մամուլի ծառայությունից, տիկին Ինդալգոյին ուղեկցելու է Փարիզի քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր քաղաքական ուղղությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը, որը հանդիպումներ կունենա տնտեսական և կրթական ոլորտի գործընկերների հետ:

Հոկտեմբերի 8-­ին Փարիզի քաղաքապետը կհանդիպի Հանրապետության Նախագահին, Արտաքին գործերի նախարարին և Երևանի քաղաքապետին:

Այցի ընթացքում Փարիզի քաղաքապետը ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության հուշահամալիրում, կայցելի նաև Կոմիտասի թանգարան­ ինստիտուտ: Անն Իդալգոն մասնակցելու է «Էրեբունի-Երևան-2798» տոնակատարության հանդիսավոր արարողությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31