Մարտի 27-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները Երևանի Աբովյան 25 հասցեում գործող «Փարիզյան սուրճ» սրճարանում հայտնաբերել և ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել Երևանի Համբարձումյան փողոցի բնակիչ, 1974 թ. ծնված Էդուարդ Թորոսյանին:
Վարդենյաց լեռնանցքում մարտի 29-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, տեղ-տեղ մերկասառույց է (Մարտունու կողմից): Հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:
Մարտի 29-ին, ժամը 14.12-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Խարբերդի ամառանոցների 8-րդ փողոցում այրվում է սեփական տուն:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման էին ենթարկել Աբովյան քաղաքի բնակչուհի, 1967 թ. ծնված Մանյա Պ.-ին:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր արդարացրել է «Իջևանատուն» ռեստորանային համալիրի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանին և դատարանի դահլիճից ազատ արձակել նրան: Անդրանիկ Խոջումյանը, ում մեղադրանք էր առաջադրվել զենքի գործադրմամբ խուլիգանության համար, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով մեղավոր էր ճանաչվել՝ դատապարտվելով 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2015 թվականի մարտի 7-ի երեկոյան Գյումրիում զինված միջադեպի ժամանակ Կնյազ Ղազարյանի սպանության, եղբոր՝ Գագիկ Ղազարյանի նկատմամբ սպանության փորձի մասով քրեական գործի նախաքննությունը։ Քննությամբ պարզվել է Ղազարյան եղբայրների ուղղությամբ կրակոցներ արձակած անձի ինքնությունը։
Մարտի 29-ին, ժամը 11.29-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղի Գրիգոր Լուսավորչի փողոցում «Օպել B» մակնիշի ավտոմեքենա է այրվում:
Սահմանվել է կուտակային բաղադրիչի մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու իրավունք տվող հիվանդություններով հիվանդանալու դեպքում առողջապահության նախարարության կողմից համապատասխան եզրակացության տրամադրման կարգը:
Մարտի 30-ին, ապրիլի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 31-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, ապրիլի 3-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Մարտի 29-ին, ժամը 11.20-ին տեղեկություն է ստացվել, որ Ամասիա-Արեգնադեմ ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքում այսօր ծառից կախված տղամարդու դի է հայտնաբերվել: Մահացել է 63-ամյա տղամարդ: 168.am-ին համայնքից հայտնեցին, որ հայտնաբերվածն իրենց գյուղի բնակիչ է, համայնքում բնակվել է ընտանիքի հետ: Իսկ դեպքի պատճառների հետ կապված տեղեկությունների չեն տիրապետում:
Ապրիլի 2-ին` Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրը, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Գեղարքունիքի թեմ կտեղափոխվի Ս. Հովհաննես Մկրտչի մասունքը:
Ազգային ժողովի էթիկայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովը մարտի 29-ին քննել է լրագրողների դիմումն ընդդեմ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի: Նիստից հետո ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս պահին ըստ էության որևէ հայտարարություն չի անելու:
«Մենք նիստի ընթացքում պայմանավորվել ենք, որ հարցի հիմնական զեկուցողը՝ Թևան Պողոսյանը, ինչպես նաև հանձնաժողովի մյուս անդամները հնարավորության սահմաններում շփվեն այն լրագրողների հետ, ովքեր ներկա են գտնվել այդ միջադեպին՝ փորձելով նրանցից հավելյալ տեղեկատվություն ստանալ: Հետագայում արդեն մենք կնախապատրաստենք մեր վերաբերմունքը հարցի նկատմամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշեց Հարությունյանը:
Նա ընդգծեց, որ մարտի 29-ի նիստում լսել են պատգամավորի դեմ հայց ներկայացրած լրագրողներին, իսկ ապրիլի 4-ին ևս մեկ նիստ են հրավիրելու, որի ընթացքում կլսեն պատգամավոր Մհեր Սեդրակյանին:
Խոսրով Հարությունյանը հավելեց, որ նիստի ընթացքում դիտել են նաև միջադեպի տեսանյութը՝ հասկանալու համար՝ իրականում պատգամավորը լրագրողին հայհոյե՞լ է, թե ոչ: Հարցին՝ ի վերջո եղե՞լ է հայհոյանք, թե՞ ոչ, Խոսրով Հարությունյանը պատասխանեց, որ այս պահին ոչինչ չի ասելու: «Ես հստակ բան կասեմ միայն այն ժամանակ, երբ հարցի վերաբերյալ ըստ էության որոշում լինի»,- նշեց պատգամավորը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի թիվ 5/38 տեղամասային հանձնաժողովի նախագահ Արտակ Երեմյանը կեղծել է հիշյալ տեղամասի քվեարկության արդյունքները:
Վերջին օրերին մի քանի հոգիների կողմից շահարկվում է Հաղարծինի վանքում քաղաքակիրթ եղանակով ավտոկայանատեղի ստեղծելու գաղափարը, որը տեղի է տվել անհիմն մեկնաբանությունների:
Եգիպտոսում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով Ալեքսանդրիայից Կահիրե թռիչք իրականացնող EgyptAir ավիաընկերության առևանգված օդանավում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայ անձինք չկան:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում են, որ ուժեղ ձյան և ձնահոսքի վտանգի պատճառով մարտի 29-ին, ժամը 12.00-ի դրությամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Մեկ տարի առաջ՝ 2015 թ. մարտի 28-ին Գյումրիում անցկացվող Հիմնադիր խորհրդարանի հանրահավաքի ժամանակ ոստիկանության հանցավոր անգործության և անուղղակի աջակցության պայմաններում Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հրաչիկ Միրզոյանին դանակահարած անձը դեռևս ազատության մեջ է:
Մարտի 29-ին, ժամը 08.51-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Ախուրյան գյուղի գերեզմանատան տարածքում գտնվող բնակելի տան տանիքում:
Հարցին՝ եթե տասն անգամ ավելի էժան կարժենա շենքը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելը, ինչո՞ւ չեն անում և նոր շենք են կառուցում, Դ. Ադբաշյանը նախ պատասխանեց, որ ինքն էլ է այդ հարցն ուզում տալ, բայց չգիտի՝ ում. «Քանի որ ես իմ աչքով ոչինչ չեմ տեսել, չեմ ուզում բարձրաձայնել, ինչ-որ շահագրգռվածություն կա»:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 17-ից անհետ կորել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունում որպես գլխավոր փորձագետ աշխատող Կարեն Վարդանյանը:
Երեկ՝ մարտի 28-ին Երևանի Արամ Խաչատրյան փողոցի 25 շենքի բնակարաններից մեկում արնաշաղախ վիճակում հարևանները հայտնաբերել են 67-ամյա կնոջը:
Ինչպես արդեն նշել էինք, մարտի 26-ին հակառակորդը TR-107 տիպի հրթիռահրետանային կայանքներից շփման գծի հարավարևելյան ուղղությամբ՝ 5 կմ խորությամբ, արձակել է 45 արկ, իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ՝ կիրառել է 60 (33 արկ) և 82 (4 արկ) միլիմետրանոց ականանետեր:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նշանակումներ:
Ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գեւորգ Ազիզյանի մասնակցությամբ ծեծի գործը կարծես թե հանգուցալուծվում է: Մարտի 25-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակվեց ոստիկանապետի տեղեկալի եղբայրը, գործի քննությունը տեղափոխվեց հատուկ քննչական ծառայություն, ու հիմա արդեն տեղի ունեցածի մասով ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս:
Ժամը 09:50-ի սահմաններում Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են Անդրանիկ Բալասանյանի վարած Mercedes Vito մակնիշի E 003 MC 126 համարանիշի, Կարեն Հակոբյանի վարած Audi 80 մակնիշի 35 OV 108 համարանիշի և Վասիլ Մամաջանյանի վարած Opel Astra մակնիշի 34 CL 158 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես և կանխատեսվել էր, այս գիշեր հանրապետության մի շարք շրջաններում տեղացել է առատ ձյուն, առավոտյան ժամը 07:00 դրությամբ Ջերմուկում ձյան ծածկի բարձրությունը կազմում է 47սմ, Սևանում 16սմ, Տաշիրում և Գյումրիում 13սմ, Հրազդանում և Ապարանում 15սմ, Ֆանտանում 10սմ, Արթիկում 9սմ: Բագրատաշենում, Տաշիրում, Ապարանում, Ֆանտանում, Կապանում և Գորիսում գիշերը թափվել է ամսական նորմայի 60-90%-ի չափ տեղումներ:
Մարտի 29-ին, ժամը 05.07-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղասքի Շահումյան փողոցի տներից մեկի բնակիչները (12 հոգի) դեռևս չբացահայտված հանգամանքներում թունավորվել են. հոսպիտալացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարտի 28-ին մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Հանրապետության Նախագահը Մասաչուսեթս նահանգում այցելել է հայաշատ Ուոթերթաուն քաղաք, որտեղ հայերն անցյալ երկու դարերի ընթացքում հիմնել են ազգային լուրջ կառույցներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարան-Վանաձոր ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է (Մարտունու կողմից):