168.am-ի հետ զրույցում Վերա Նարիմանյանը պատմեց՝ նախորդ տարի իր երկու մանկահասակ երեխաների ողբերգական կորստի ցավը, մյուս կողմից՝ շրջափակված Արցախը, որտեղ հաց գտնելն անհնար էր դարձել, այլ ելք չէին թողնում, քան մեծ դստերը հանձնել Ստեփանակերտի գիշերօթիկ դպրոց՝ հույս ունենալով, որ շուտով իրավիճակը կփոխվի և դստերը կվերադարձնի տուն, սակայն մինչև օրս չի հաջողվում։ Ստեփանակերտից տեղահանվելուց հետո Զիտան հիմա էլ Կապանի երեխաների խնամքի կենտրոնում է:
Փոքր Վեդիի մանկապարտեզում սանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով ձերբակալված դաստիարակը շարունակում է գտնվել արգելանքի տակ։ Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:
«Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանի գլխավորությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում այսօր տեղի է ունեցել հաշվետու խորհրդակցություն։ Ամփոփվել են Ծառայության Երևան քաղաքի և տարածքային ստորաբաժանումների կողմից 2024 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների արդյունքները։ Հաշվետու խորհրդակցությանը մասնակցել են Ծառայության ղեկավար կազմը, կենտրոնական մարմնի և տարածքային ստորաբաժանումների պետերը։
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում բացահայտվել է Արամ Խաչատրյան փողոցում տեղի ունեցած սպանության փորձի դեպքը, պարզվել մի շարք էական հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ, 1975թ. ծնված Գ.Ա.-ն:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են նորաօծ եկեղեցականների նշանակումներ:
2021 թվականի մայիսի 12-ից Գեղարքունիքի մարզի մի շարք սահմանամերձ գյուղեր խմելու ջրի մեծ խնդիր ունեն, քանի որ թշնամու զավթած տարածքներում են մնացել ջրի ակունքներ։ Գեղամասարում, Նորաբակում և մի քանի այլ գյուղերում ջուրը կա՛մ քիչ է, կա՛մ առհասարակ չկա։ Արդեն երրորդ տարին է՝ այդ գյուղերի բնակիչների հույսը մնացել է անձրևը: Եթե տարին տեղումնառատ է լինում, ջուրը շատանում է, ու նրանք կարողանում են խմելու ջուր ունենալ և դույլերով այլ տեղերից չեն բերում։
Կատարված նախաքննության արդյունքում վերոնշյալ վնասն ամբողջությամբ վերականգնվել է:
Քրեական վարույթի շրջանակում վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան` ձերբակալված անձանց բնակության հասցեներում խուզարկություններ կատարելու թույլտվություն ստանալու համար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:37-ին, մարվել՝ 11:40-ին: Այրվել են վագոն-տնակը (մոտ 18 քմ) և ներսում կուտակած վառելափայտ (մոտ 1 խմ):
Զանգվածային անկարգությունների մասնակիցներից մեկը վնասել է այգում տեղադրված մետաղյա արգելապատնեշը՝ փորձելով մուտք գործել ՀՀ Ազգային Ժողովի տարածք, ինչպես նաև պահել է հիշյալ արգելապատնեշը, որպեսզի այլ անձինք մուտք գործեն ՀՀ Ազգային ժողովից ներս ընկած այգու տարածք:
Ժաննա Հակոբյանը նկատեց, որ երեխան հնարավոր է բռնության է ենթարկվում նաեւ ընտանիքում եւ պետությունը այս հարցում պետք է լինի շատ զգայուն:
Այսօր՝ հուլիսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ «Mercedes» մակնիշի բեռնատարը Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ, վարերթի է ենթարկել 2 հետիոտնի։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, մահացածի ձեռքին եղել է լարման տակ գտնվող հոսանքի լար:
Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Սերգեյ Գրիգորյանի սպանությունն իրագործելու համար հարմար պահ և նպաստավոր տեղ գտնելու նպատակով Հ․Սահակյանը և Սու․Գրիգորյանը հետապնդել են նրան:
Վերին Լարսի անցակետի մոտ ավելի քան 2700 հազար բեռնատար է կուտակվել։ Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը։
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։16-ին, մարվել՝ 17։46-ին, մասամբ այրվել է 1 գիհու ծառ:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, հատուկ տեխնիկայի օգնությամբ վարորդի դին դուրս բերել։
Վթարի հետևանքով տուժածների թիվը 5-ն է` վարորդը և 4 ուղևոր։
Հայաստանի տարածքում հուլիսի 29-ի գիշերը՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 29-ի և 31-ի ցերեկը, oգոստոսի 1-2-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 30-ին, 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Սիրանույշն ու Մանիշը ծանոթացել են համացանցով։ Սիրանույշը ուզում էր բարելավել իր անգլերենի իմացությունը, սակայն 3 տարվա օնլայն շփումները վերածվել են իսկական սիրո։
Սուրբ Մկրտությունը Հայ Եկեղեցու յոթ խորհուրդներից է: Այն մարդու հոգևոր կյանքի սկիզբն է՝ Եկեղեցուն անդամագրվելու և քրիստոնյա դառնալու հիմնական պայմանը: Սուրբ Երրորդության անունով ջրի մեջ երիցս ընկղմամբ մկրտվողը մաքրվում է ադամական և մինչև այդ գործած մեղքերից՝ դառնալով քրիստոնյա ու Եկեղեցու անդամ: Չափահաս տարիքում մկրտվելու դեպքում՝ կարևոր է խորհրդին գիտակցաբար ու պատրաստված մոտենալը:
Լեհաստանի բնակչությունը 2024 թվականին 129 819-ով նվազել է։ Այս մասին են վկայում տվյալները, որոնք հրապարակել է երկրի գլխավոր վիճակագրական վարչությունը։
Համակարգում լուրջ չարաշահումներ կան։ Պետպատվերով կամ անվճար բուժում ստանալու իրավունք ունեցող հիվանդներին պարտադրում են վճարել սեփական գրպանից։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Խաղամոլությունը, դրա արդյունքում պարտվելը, վերջիվերջո, հանգեցնում է ինքնասպանության փորձի կամ ինքնասպանության։ Երբ մարդն առավոտյան արթնանում և սկսում է մտածել՝ որտեղից փող ճարի, որ խաղադրույք կատարի, նշանակում է, որ խնդիրը սկսված է»,- ասաց հոգեբանը։
Հուլիսի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։40-ի սահմանում Մասիս քաղաքի գերեզմանների հարևանությամբ բախվել են Nissan X-Trail և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։