Բաժիններ՝

Հրդեհի ահազանգ Արգավանդ գյուղում

Մայիսի 18-ին, ժամը 14:13-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղում գտնվող բենզալցակայանի մոտակա շինության ներսում ծուխ է նկատվում։ Այս մասին տեղեկացնում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը:

Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցում գտնվող չգործող բենզալցակայանի մոտակա շինության (մոտ 30 քմ) տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:48-ին, մարվել՝ 15:18-ին: Այրվել են շինության տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 10 քմ) և բենզինով լցված 4 տարա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս