Թուրք պրոֆեսորը` Թուրքիայում ծնելիության մակարդակի անկման մասին

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը (TÜİK) տվյալներ է հրապարակել 2024-ի ծնելիության մակարդակի վերաբերյալ:

Ըստ այդմ՝ Թուրքիայում վերջին 10 տարում ծնելիության մակարդակը նվազել է 32 տոկոսով, որի արդյունքում ծնելիության տեմպերի գործակիցը հասել է 1.48-ի:

Թուրքական մամուլում այս համատեքստում ընդգծվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Ամենաքիչը երեք երեխա ունեցեք» արտահայտությունը և շեշտվում, որ չնայած այդպիսի կոչերին հարցը մնում է չլուծված:

Թեմային անդրադարձել է Թուրքիայի ընտանիքների պլանավորման ասոցիացիայի գործադիր խորհրդի անդամ պրոֆեսոր Այշե Աքընը, որը փաստացիորեն սխալ է համարում նման մոտեցումը:

Նա քննադատորեն է մոտցել կանանց ճնշումների, խրախուսումների և կամ խոստումների միջոցով ծննդաբերության դրդելը:

«Նման մոտեցումները կանանց վերածում են դեմոգրաֆիկ գործիքի»,-ասում է Աքընը:

Պրոֆեսորը պնդում է նաև, որ ծնելիության հետ կապված խնդիրն ամենից առաջ կապված է աղքատության հետ և շեշտում, որ առանց աղքատության դեմ պայքարելու որոշակի խոստումներով խնդիրը չի կարող լուծվել:

«Պետության առաջադրանքն է աշխատել ոչ թե կանանց մարմնի, այլ տնտեսական խնդիրների լուծման վրա»:

Տեսանյութեր

Լրահոս