Ֆինանսների նախարարի կարծիքը Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի մասին. «Շաբաթի հյուրը» Վարդան Արամյանն է. shabat.am
Shabat.am-ը շարունակում է իր «Շաբաթի հյուրը» ծրագիրը, որն այս անգամ անցկացրել ենք Ծաղկաձորում, հյուրընկալելով՝ Հայաստանի Հանրապետության Ֆինասների նախարար Վարդան Արամյանին և իր ընտանիքին: Նախարար Արամյանը Ծաղկաձորում կազմակերպել էր նաև սեմինար-քննարկում:
– Պարո՛ն Արամյան, Դուք տարիներ շարունակ բավականին բարձր պետական պաշտոններ եք զբաղեցրել, Ձեր հայրը՝ դատավոր Սարիբեկ Արամյանը, ինչպիսի՞ դերակատարում է ունեցել Ձեր կյանքում:
– Գիտեք, հայր՛ս, երկու կարևոր ազդակ է ինձ տվել: Առաջինը՝ որակյալ կրթություն և լավ աշխատանք ունենալն է, իսկ մյուսը՝ պատասխանատվության զգացումը սեփական արարքների նկատմամբ: Հիշում եմ, երբ երիտասարդ էի , պետավտոտեսուչը ավտոմեքենան կանգնեցրեց, ես սկսեցի բանավիճել, ինձ ասացին, որ պետք է մեքենան տանեն տուգանային հրապարակ: Կապ հաստատեցի հայրիկիս հետ, հետո նա խոսեց պետավտոտեսուչի հետ, րոպեներ անց պետավտոտեսուչը նստեց մեքենայի ղեկին ու այն տարավ տուգանային հրապարակ:
Հայրս ավտոտեսուչին ասել էր, որ նա պարտավոր է կատարել իր պաշտոնական պարտականությունները, եթե խախտում եմ կատարել: Հասկացա, որ արարքներիս համար ես պետք է պատասխանատու լինեմ, և դա կարելի է ասել ինձ համար դաս եղավ:
-Երիտասարդ տարիներին ի՞նչ խորհուրդ է տվել Ձեր հայրը, որը մինչ այսօր հիշում եք:
-Ես դպրոցական տարիներին գերազանց էի սովորում, միևնույն ժամանակ սպորտով էի զբաղվում: Մեր բակում կային տղաներ, ովքեր փորձում էին ինչ-որ կերպ օգնել իրենց ընտանիքի անդամներին: Մեր ընտանիքը ճիշտ է չուներ այդ խնդիրը, բայց ես ընկերներիս հետ որոշեցի փոքրիկ բիզնես սկսել:Հայրս այդ մասին տեղյակ չէր, բայց երբ իմացավ հորդորեց, որ աշխատեմ և իմ գումարը վաստակեմ, որ հասկանամ, թե ինչքան դժվար է գումար վաստակելը: Այդ ընթացքում ես իհարկե վնասներ կրեցի, բայց հայրս ինձ չէր օգնում:Հետագայում հասկացա, որ դա է ճիշտը, և ինքս պետք է իմ հարցերը լուծեմ:
-Ի՞նչ զգացիք, երբ առաջին անգամ իմացաք, որ նախարար եք դառնալու:
-Պետք է անկեղծ ասեմ՝ իմ կյանքի նպատակը կամ երազանքը երբեք չի եղել նախարարի պաշտոն զբաղեցնելը: Այդուհանդերձ, հորս խորհուրդներից մեկն էլ այն է եղել, որ ինչ-որ կերպ փորձեմ մեր երկրին օգտակար լինեմ, անկախ նրանից թե ինչ պաշտոն կզբաղեցնեմ՝ նախարար կլինեմ, թե այլ աշխատակից:
-Գործադիր մարմնում կան մարդիկ, որոնց հետ բացի աշխատանքային հարաբերություններից նաև ընկերներ եք: Ովքե՞ր են նրանք:
– Բնականաբար, կան քանի որ ես կառավարման համակարգում նոր մարդ չեմ , ավելին ՝իմ աշխատանքային միջավայրը չի սահմանափակվել մեկ գերատեսչությամբ, իսկ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հետ մենք լավ ընկերներ ենք դեռ մանկուց, նույն բակում ենք մեծացել, հետագայում էլ Վաչե Գաբրիելյանի կնոջ հետ մենք միասին սովորել ենք, նաեւ ընտանիքներով ենք մտերմացել:
– Ձեր անմիջական ղեկավար Կարեն Կարապետյանը տարբերվու՞մ է նախկին Ձեր ղեկավարներից, ըստ Ձեզ իրականում նա այնպիսին է, ինչպիսին մենք նրան տեսնում ենք Էկրանի վրա:
-Յուրաքանչյուր ղեկավար ունի իր սկզբունքներն ու մոտեցումները: Ես երկար ժամանակ աշխատել եմ Հայաստանի Հանրապետության նախագահի հետ և համոզված եմ , որ նա երկիրը սիրում է, նա անձնավորություն է, ով պատերազմի միջով է անցել՝ հասկանում է այն խնդիրները, որոնք ունի մեր պետությունը:
Կարեն Կարապետյանի հետ մենք կարճ ժամանակ է ինչ աշխատում ենք, բայց կարող եմ ասել, որ շատ պրագմատիկ և պրակտիկ մարդ է, փորձում է շատ արագ խնդիրները հասկանալ և նույնքան արագ էլ լուծումներ գտնել: Ժամանակը չի սպասում, կյանքը ցույց է տալիս, որ ժամանակը թանկ հաճույք է: Կարծում եմ, որ նրա մոտ ժամանակի զգացողությունը շատ ուժեղ է:
-Ինչպե՞ս ստացվեց, որ Ձեզ առաջարկեցին Ֆինանսների նախարարի պաշտոնը:
-Ինձ համար դա անակնկալ էր, երբ նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանն ինձ առաջարկեցին ֆինանսների նախարարի պաշտոնը, որովհետև մինչև այդ առաջարկը այդօրինակ խոսակցություններ չէին եղել :
Առաջարկից հետո իմ աչքի առաջ կարմիր թելով անցան այն բոլոր խնդիրները, որոնք պետք է լուծվեն:
Եթե իրականում ցանկանում ենք ինչ-որ բան փոխել, ապա առաջինը պետք է սկսենք ինքներս մեզանից, մեր վարքագծից. պատասխանատվությունն այս դեպքում առաջնայինն է:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: