Բաժիններ՝

Արարատի մարզում 13-ամյա երեխա է մահացել. shamshyan.com

Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կենտրոն այսօր ժամը 19։40-ին ահազանգ է ստացվել, որ Վանաշեն գյուղի տներից մեկում երեխայի դի կա։

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները Վանաշեն գյուղի բնակիչ Թագուհի Ճիրոյանի տանը հայտնաբերել են 13-ամյա Գագիկ Մինասյանի դին։ Ոստիկաններին և քննիչներին տատը հայտնել է, որ երեխան ձեռքին ինչ-որ փամփուշտներ եկել է տուն, հետո դուրս եկել։

Երեխայի դուրս գալուց հետո տատը պայթյուն է լսել, որից հետո դուրս գալով՝ երեխային հայտնաբերել է մահացած։ Նա սովորում էր Վանաշենի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանում և բնակվում էր տատի ու մոր՝ Սիլվա Մինասյանի հետ։ Հայրը 12 տարուց ավելի է գտնվում է արտերկրում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930