
Ջրվեժում Fiat-ը բախվել է Lexus-ին. վերջինիս ղեկին եղել է Ռալֆ Յիրիկյանը. կան վիրավորներ. Shamshyan.com

Կոտայքի մարզում, այսօր՝ նոյեմբերի 20-ին, ժամը 20.30-ի սահմաններում խոշոր վթար է տեղի ունեցել։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ՝ Ջրվեժ-Ձորաղբյուր ճանապարհի մոտ գտնվող «Վասպուրական» ռեստորանի մոտ բախվել են Lexus մակնիշի 090 LL 90 համարանիշի եւ Fiat մակնիշի 31 LO 963 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աբովյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ոստիկաններն ու քննիչները պարզում են վարորդների եւ վիրավորների ինքնությունը։ Աղբյուրը նշվում է, որ Lexus-ը վարել է «ՎիվաՍել» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով նույնպես գտնվում է դեպքի վայրում։ Ըստ նախնական տեղեկությունների, Fiat-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ բախվել Lexus-ին։ Fiat-ի վարորդի վրայից զգացվում էր ուժեղ ալկոհոլի հոտ։