Ինչ ենք ուտելու 2030 թվականին

Սննդի ապագան վիճելի թեմա է. կան բազմաթիվ տեսակետներ, թե ինչ ապագա կունենա այն։ Weforum.org կայքը գրում է, որ աճող բնակչությունն աճող համաշխարհային պահանջարկի շարժիչը կլինի։ Պատմականորեն աճող բարեկեցությունը հանգեցրել է պահանջարկի փոփոխության՝ հատկապես մսի, պանրի և ձվի պահանջարկի ավելացման։ Հարցն այն է, թե ինչ պատմական միտումներ կլինեն ապագայում։ Հարցը կարևորվում է երկու պատճառով։ Ընդհանուր առմամբ անառողջ քաշ ունեցող մարդկանց թիվը գերազանցում է առողջ քաշ ունեցողների թվին։ Միևնույն ժամանակ «սովի մարտահրավերը» դանդաղորեն ետ է քաշվում այն դեպքում, երբ վատ սնվելը մեծապես կապված է ավելորդ քաշի և ճարպակալման հետ, ինչը նոր մարտահրավեր է ստեղծում սննդի համակարգի համար։

Սա նոր՝ «սնունդ առողջության համար» քաղաքականություն է ստեղծում, որը պոտենցիալ ունի՝ ձևավորել սննդակարգ և սննդի համակարգ։ Երկրորդը. Փարիզում կնքված համաձայնագիրն ուղղված է ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելուն և գլոբալ տաքացումը Ցելսիուսի 1.5-2 աստիճանի սահմաններում պահպանելուն: Սննդի համակարգը՝ մթերքի ու սննդի աճը, պատրաստումն ու տեղափոխումը, եփելը, ուտելը և դեն նետելը, ջերմոցային գազերի արտանետման 1/3 մասն է կազմում։ Ինչպես շատերն են նշում, ճիշտ ճանապարհը ջերմոցային սննդի քանակի նվազեցումն է։

Ըստ դիետոլոգների՝ 500 գրամ միսը ամեն օր մեկ անձի համար առողջ քանակն է. մեկ տարվա ընթացքում այն կազմում է 26 կգ։ Ինչպես տեսնում ենք, ընդհանուր առմամբ մենք գերազանցում ենք այս թիվը, հատկապես հարուստ աշխարհում։

Այսպիսով, մի կողմից՝ պահանջարկն ավելանում է, մյուս կողմից՝ կաևոր քաղաքականություն իրականցնողները, ովքեր կարող են սահմանափակել աճը կամ մեծացնել «կայուն սննդի» պահանջը, ևս շատանում են։ Անառարկելի է, որ աշխարհի որոշ հատված ավելի շատ սննդի կարիք ունի, սակայն աշխարհի մյուս հատվածներում մարդիկ չափից շատ սխալ մթերք են օգտագործում՝ այն լցնելով դրանց մնացորդներով։ Լոնդոնի քաղաքային համալսարանի սննդի քաղաքականության պրոֆեսոր Թիմ Լանգն, օրինակ, նշում է, որ հարուստները կարիք ունեն ավելի քիչ ուտելու, իսկ աղքատներն այդ դեպքում կկարողանան ավելի շատ և ավելի բազմազան մթերք օգտագործել։

Ինչպես անորոշ է այն, թե ինչպիսին կլինի ապագայի պահանջարկը, այնպես էլ հստակ չէ, թե ինչպես կզարգանա արտադրությունը։

Կանաչ հեղափոխությունից սկսած՝ համեմատաբար քիչ օգտակար մթերքն արտադրվել է ավելի մեծ քանակով և առավել բարձր տեխնիկական արդյունավետությամբ։ Սա նշանակում է, որ գյուղատնտեսությունը կարող է կալորիաները շատ մատչելի գնով արտադրել։ Շատերի համար սնունդն էժան է (եկամտի հարաբերակցությամբ), և սա մեզ թույլ է տալիս ավելի շատ ուտել և ավելի շատ ծախսել։ Բայց այդ ամենը հսկայական բնապահպանական ծախսեր է առաջացնում, հատկապես հողի առողջության, ջրի որակի և բիոբազմազանության քայքայման իմաստով։ Դա նպաստում է կյանքի համար միջոցների կրճատմանը, ներդրումների մեծացման պահանջին և աշխատատեղերի պահանջարկի նվազեցմանը։

Եթե պատկերացնենք սննդի այլ համակարգ, որի դեպքում մենք կապրեինք աշխարհում, ուր պահանջարկն այլ կլիներ, քանի որ մարդիկ կցանկանային ուտել առողջ, հնարավոր է պատկերացնել մեծ և փոքր ֆերմաների ավելի մեծ քանակ, որոնք արտադրում են մթերքի ավելի մեծ քանակ՝ աշխատանքով ապահովելով ավելի շատ մարդկանց։ Այսպիսով՝ ի՞նչ ենք ուտելու 2030թ.։ Ամենայն հավանականությամբ, պահանջարկը կփոխվի, և ավելի շատ մարդիկ կցանկանան առողջ սնունդ օգտագործել. սնունդ, որը նաև ավելի քիչ ծախսատար է։

Մեր սննդակարգն ավելի շատ կներառի բանջարեղեն և մրգեր, հատիկավորներ կամ այլընտրանքային սնունդ։ Սննդակարգում ավելի քիչ կներառվի տապակած և քաղցր մթերք։ Մենք կշարունակենք միս ուտել, բայց ոչ այն քանակով, ինչ մեր ծնողները։ Սննդարար մթերքի արժեքն ավելի մեծ է, քան շատ կալորիաներ պարունակող մթերքինը. այդ պատճառով էլ մեծ է հավանականությունը, որ մշակվող մթերքը՝ եգիպտացորեն, հացահատիկ, շաքար, ձեթ, կշարունակեն պահպանել սննդի համաշխարհային համակարգը, բայց կարտադրվեն այնպիսի եղանակով, որն առավել օգտակար է մեր առողջությանը։ Զարգացած և զարգացող երկրների միջև պատմական բաժանումը կանհետանա, և յուրաքանչյուր երկրի խնդիրը կլինի ապահովել առողջ սննդակարգ, որը մատչելի կլինի աղքատներին։ Սննդակարգը կներառի ինչպես տեղական արտադրության, այնպես էլ ներմուծված մթերք։ Սննդի համակարգը ևս, ամենայն հավանականությամբ, բազմազան կլինի։ Մենք պարտավոր ենք ունենալ ավելի լավ սնունդ, քիչ ծախս և ավելի մեծ կայունություն. հակառակ դեպքում մենք կուտակելու ենք ավելի մեծ խնդիրներ ապագայի համար։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս