Բաժիններ՝

«Համադասարանցիներ» սոցիալական ցանցը կհրապարակի 1988-ի երկրաշարժի հերոսների հուշերը

Ս. թ. նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 7-ը «Համադասարանցիներ» սոցիալական ցանցը «Բոլշոե կինո» ընկերության հետ համագործակցության շրջանակում իր հարթակի էջերում ներկայացնում է բժիշկների, փրկարարների ու կամավորների հուշերը, ովքեր օգնություն են տրամադրել 1988թի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած աղետից տուժածներին:

Նախագծի շրջանակում, որը զուգորդվում է «Երկրաշարժ» ֆիլմի մեծ էկրան դուրս գալու հետ, «Համադասարանցիներ» սոցիալական ցանցի օգտատերերը հնարավորություն կունենան յուրօրինակ դիզայնով 404 էջին ավելին իմանալ աղետի մասին, որը համախմբեց ամբողջ աշխարհը:

 «Մեզ համար մեծ բավականություն է աշխատել «Համադասարանցիներ»  սոցիալական ցանցի աշխատակազմի հետ: Մեզ համար կարևոր է, որ «Համադասարանցիներ»-ն ունի ինքնատիպ և ակտիվ լսարան: Օգտատերերը հազարավոր մեկնաբանություններ են թողել «Երկրաշարժ» ֆիլմի թրեյլերի մասին. հիշել են ողբերգությունը, լսարանին փոխանցել աղետից հետո ունեցած իրենց ապրումների պատմությունները»,- նշում է «Բոլշոե կինո» ընկերության պրոդյուսեր Գևորգ Անդրեասյանը:

quake-memories_4

quake-memories_2

quake-memories_1

Առաջին անգամ չէ, որ «Համադասարանցիներ»-ն օգնում է իրազեկել հանրությանը Ռուսաստանում և աշխարհի այլ երկրներում տեղի ունեցող նշանակալից հանրային իրադարձությունների մասին: 2015թի դեկտեմբերին այն աջակցեց ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի դեմ «Վերաբերում է բոլորին» գլոբալ արշավի իրականացմանը: «Համադասարանցիներ»-ը հարթակի տարբերանշանը փոխարինեց կարմիր ժապավենով, որն արշավի պաշտոնական խորհրդանիշն է, ինչպես նաև իրականացրեց մի շարք առցանց հեռարձակումներ այդ առիթով: Դրանից առաջ «Համադասարանցիներ»-ը դրամահավաք էր կազմակերպել «Պարգևիր կյանք» հիմնադրամի համար. աջակցել է ծնողազուրկ երեխաների համար ծնողների որոնմանը «Փոխիր մեկ կյանք» նախագծի շրջանակում, որն էլ 2015թ.-ի «Կաննի Առյուծներ» փառատոնին արժանացել է մրցանակի, «ՕՐԲԻ» հիմնադրամի հետ իրականացրել է տեղեկատվական արշավ կաթվածի վերաբերյալ, իսկ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հետ համատեղ՝ տեղեկատվական արշավ հազվագյուտ կենդանիների ոչնչացման դեմ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930