2017թ. ապրիլի 2-ի ՀՀ Ազգային Ժողովի նախընտրական քարոզչության ընթացքում իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին վարչական ռեսուրսների կազմակերպված և լայնածավալ չարաշահումների վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հրապարակված ուսումնասիրությունները փաստացի կասկածի տակ են առնում առաջիկա խորհրդարանական ընտրություններին իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության մասնակցությունը:
«Այս անգամ ժամանակը կարճ է, և չեմ հասցնի երկիրը տեսնել, բայց, հուսամ, հաջորդ անգամ դրա հնարավորությունը կունենամ: Արդեն գիտեմ, որ նաև համեղ խոհանոց ունեք: Տանտիրուհին, ում տունն այս ընթացքում վարձակալել ենք, արդեն հասցրել է մեզ զարմացնել իր խոհարարական վարպետությամբ»,- նշեց Էրիկայի մայրը:
Հայկ Ալումյանը պարզաբանեց, որ Վահան Շիրխանյանին չորս դեղամիջոց է նշանակվել, որից երեքը չի տրվել քրեակատարողական հիմնարկի կողմից, ընդ որում, երկուսն ընդհանրապես չի տրվել, իսկ երրորդը, որը Վ.Շիրխանյանի հարազատներն են բերել, ընթացքում վերջացել է»:
Արմավիրի մարզում տղամարդը ծեծի է ենթարկել հղի կնոջը. արդյունքում կինը հայտնվել է հիվանդանոցում:
Մարտի 31-ի գիշերը, ապրիլի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հերթական վճիռն է կայացրել ընդդեմ Հայաստանի։ Դատարանն այսօր հրապարկել է «Ավակեմյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով իրավունքի խախտումներ են ճանաչվել։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ԻԻՀ քաղաքացու մահվան դեպքի առթիվ:
Պարզել է, որ վերջիններս մարտի 29-ին, ժամը 22.30-ի սահմաններում, իրենց տանը թունավորվել են գազից:
Ոստիկանապետին Կարապետյանը հանձնարարեց մեկամսյա ժամկետում ուսումնասիրել ճանապարհային նշանների օրինականությունը և հնարավոր խնդիրները վերացնելու ուղղությամբ ներկայացնել առաջակություններ:
Հայկական քաղաքային ֆոլկի (ռաբիս) ներկայացուցիչներ Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի երգը հիթային է դարձել Թուրքիայում:
«Մեր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են մարզերում բնակվող բազմազավակ ընտանիքների բնակարանային պայմանների վերաբերյալ խնդիրները: Առկա են հիմնավոր բողոքներ նաև մարզերում բնակվող երիտասարդ ընտանիքների կողմից բնակարան ձեռք բերելու ֆինանսական բեռի վերաբերյալ»:
Կրթության և դաստիարակության հիմքերը պետք է լիարժեք դրվեն. Կարեն Կարապետյան։
Կատարված ուսումնասիրությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն` հնարավորինս սեղմ ժամկետում կազմակերպու համար Վ. Շիրխանյանին ցուցված մի շարք հետազոտություններ:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները Նոր Խարբերդ գյուղում հայտնաբերել և բերման են ենթարկել 1971 թ. ծնված Վարդան Մ.-ին:
Մարտի 30-ին, ժամը 03:32-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մասիս քաղաքի 2-րդ թաղամասի «Միլենա» սուպերմարկետին հարակից հողատարածքում:
Երեկ երեկոյան Հայաստան են ժամանել աշխարհահռչակ «System of a Down» խմբի երգիչ, երգահան Սերժ Թանկյանը և ամերիկահայ հայտնի կինոռեժիսոր Էրիկ Նազարյանը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 30-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Մարտի 30-ին, ժամը 00:53-ին տեղեկություն է ստացվել, որ Մասիս-Նորագավիթ վազորդի ПК-4-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատար գնացքը (Զոդ-Արարատ) բախվել է ավտոմեքենային: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2017 թ. մարտի 30-ից Երևանի Տերյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
36-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ կողմից տաքսի ավտոմեքենայով իր գալուց հետո տաքսու ուղեվարձը չվճարելու պատճառով բարկացել է նրա վրա, որից հետո կինը գումար խնդրելու համար բջջային հեռախոսով խոսել է նրա քրոջ ամուսնու հետ և խոսելով դուրս եկել տանից:
Նա եկամուտները գոյացել են ՀՀ նախագահի աշխատակազմից և Պաշտպանության նախարարությունից ստացած աշխատավարձերից՝ համապատասխանաբար՝ մոտ 11.4 մլն և 2.2 մլն դրամ, և նույն կառույցներից ստացած գործուղման օրապահիկներից՝ 1.3 մլն և 752 հազար դրամ։
Այս քրեական գործը քննում էր դատավոր Կարեն Մարդանյանը, սակայն փետրվարի 28-ի հրամանագրով՝ նա նշանակվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։ Նշենք, որ Վաչե Մարգարյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դատավոր է նշանակվել մարտի 10-ին։
Լեհաստանի հայ համայնքի 650-ամյակի միջոցառումների շրջանակներում լեհահայ համայնքի ներկայացուցիչները մարտի 29-ին հյուրընկալվել են Լեհաստանի Նախագահի նստավայրում` Բելվեդերում:
ՀՀ գլխավոր դատախազությունն «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանին առաջարկել է փոխանցել իր հայտարարած՝ ընտրակաշառքի բաժանման կամ խոստման 45 դեպքի մասին տեղեկատվությունը։
Այսօր մահվան ելքով վրաերթեր են տեղի ունեցել Արարատի մարզում:
ՌԴ Կրասնոդարի երկրամասի օդանավակայանները մարտի 26-ից սկսել են աշխատել ամառային չվացուցակով, որը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 28-ը: Նախատեսվում է, որ այդ ժամանակահատվածում օդանավակայանները նոր միջազգային չվերթներ կսպասարկեն Հայաստանից, Վրաստանից, Իսրայելից, Մոլդովայից և Թուրքիայից:
Քննությամբ հիմնավորվել է նաև, որ Ա.Ենոքյանը, ներկա գտնվելով վիճաբանությանը, կյանքի համար վտանգավոր դրության մեջ գտնվող և ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված մայր և որդի Հակոբյաններին անհրաժեշտ օգնություն ցույց չի տվել, ինչպես նաև չի հաղորդել համապատասխան մարմիններին:
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է, որ հունվար-փետրվար ամիսներին մատուցված ծառայությունների դիմաց որոշ բաժանորդների կատարած վճարումների հաշվարկի հետ, տեխնիկական խնդիրներով պայմանավորված, առաջացել են անճշտություններ: Դրանք ուղղելու նպատակով ներկայումս ձեռնարկվում են միջոցներ, որոնց արդյունքներով արդեն առաջիկայում ընկերության տվյալների բազայում կկատարվեն համապատասխան ճշգրտումներ:
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 29-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը տրանսպորտային բոլոր միջոցների համար բաց է միակողմանի:
ժամը 14։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեձորի 3 հասցեում տղամարդու դի կա կախված։