Էրիկ Անթառանյանը հրապարակել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի տան նկարները
Հայտնի հեռուստահաղորդավար Էրիկ Անթառանյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի տան նկարները: Անթառանյանը նաև գրառում է կատարել սույն նկարների տակ:
«Արծրուն Հովհաննիսյան ջան, ուզում ես նեղացի ուզում ես չէ, քո գործն ա, բայց տատս կասեր «Էվալա քո ներվերին»: Երեկվա ասուլիսի ժամանակ հնչած հարցերի մեծ մասին պատասխանելու համար ամուր նյարդեր է պետք ունենալ: Ուղղակի ինձ համար անընդունելի էր, որ դա նաև քեզ հասավ:
Էէէ հասավ հասավ, Մենք էլ հանգիստ կպատասխանենք, – Հաաաա թե չգիտեիք- իմացեք, էս պաշտոնյան գիշերը հանգիստ չի քնում, որովհետև երկիրը պատերազմի մեջ է, ինքն էլ պատասխանատվության ու պարտավորության իր բաժինն է գրում, որ նույնիսկ ուզի «հանգիստ» քնել, տանը մեղմ ասած էն պայմանները չեն, որ փառահեղ հանգիստ վայելի, տուն ասելն էլ էս դեպքում մի քիչ չափազանցված է՝ Դոմիկներ են, բայց լցված ընտանեկան սիրով , երեխաների ու հատկապես Արու զավակի ճիչով, ու երեխեքն էլ դաստիարակվում են իսկական հայի պես:
Հա, էն հարցն էլ, թե ծառայել ես բանակում թե չէ, կոնկրետ Արծրունի պարագայում հնչելիս մի անեկդոտ հիշեցի՝ շատ կարճ է ու լակոնիկ: Սևամորթները ծովափին արևահարվում են (загар). Մնացածը նկարներով: Albert Poghosyan կներես քեզնից գողացա, որովհետր ինքս երբևէ չեմ արել, իմանալով մեր ընկերոջ համեստության մասին, ու հասկանալով, որ անգամ սա չի ուզենա որ հրապարակվի»: