«Ամսի 2-ի առավոտն էր, խոսեցի Մերուժանի հետ: Պատմում էր, թե ինչպես են առավոտյան կռիվ տվել ադրբեջանցիների դեմ, ասում էր` մա՛մ, երկար խոսել չեմ կարող, արձակուրդ կգամ, կպատմեմ, ասում էր` գիտես քանի լեշ եմ փռել: Ես էլ ասում էի` բալե՛ս, շատ մի ուրախացի, նրանք էլ մի տան տղա են: Ասաց` մա՛մ, եթե մենք չանենք, մեզ են խփելու. դուրդ կգա՞, որ ես մեռնեմ, բարկացա, ասացի` էլ նման բաներ չասես: Արդեն երեկոյան երբ զանգեցի, նեղացած ասաց` էլ չզանգես, մենակ, դու քեզ լավ նայիր ու դարձավ անհասանելի»:
Մեր օդուժի հիմնական դերակատարումը վիրավորների տեղափոխումն էր մարտական գոտիներից, որն էլ իրականացվեց մեծ օպերատիվությամբ և արհեստավարժությամբ: Արդյունքում՝ մենք ոչ մի կորուստ չունեցանք վիրավորների շրջանում, նրանց ապահով տեղափոխեցինք զինվորական բուժհաստատություններ, որտեղ և նրանք համապատասխան օգնություն ստացան:
Նույնը եղավ նաև 2015 թ. ՀՀ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի դեպքում, որն սպառնացել էր բռնաբարել և գլխատել բոլոր նրանց, ովքեր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և վերջինիս ընտանիքի հասցեին վարկաբեկիչ նյութեր են տարածում զանգվածային լրատվության միջոցներով:
«Շանը չեն թողել բարձրանալ ինքնաթիռ, և տերը մեկնել է առանց իր հավատարիմ ընկերոջ, որը հիմա սպասում է նրա վերադարձին»,- ավելացնում է գործակալության զրուցակիցը:
Տիկին Էլլադան պատմեց, որ դստերը պետք է հետազոտություններին տանեին, սակայն երբ ապրիլյան դեպքերը սկսվեցին, Արամը հրաժարվել է հեռանալ բնակավայրից: «Ապրիլի 23-ի գիշերն էր: Մարտակերտը հերտակոծում էին: Զանգեցի, ասացի Արամ, խփում են, չգիտեմ՝ չորս երեխուն ոնց գրկեմ: Պատի տակ կանգնել ենք: Հարցնում եմ՝ ի՞նչ անեմ: Ասում է՝ ոչ մի բան, թուրքն ով է, որ վախենաս: Մտի տուն, դուռը փակի: Ասում եմ՝ գնամ հիվանդանոցի նկուղը: Ասում է՝ բան չի լինի, ամոթ չէ՞, ես այստեղ եմ, դու գնաս նկուղնե՞րը: Հանգիստ մտի տուն, սպասի, կգամ: Սպասում եմ…»,- պատմեց Էլլադան:
Երևանի քաղաքապետարանում կրճատումներ չեն անելու: Այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ նշելով, որ իրենց եղած հաստիքներով հազիվ բավարարում են այն ծառայությունները մատուցել, որոնք երևանցիներն են պահանջում:
Այսօր լրագրողները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից հետաքրքրվեցին՝ զոհված զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու հարցը շարունակակա՞ն է լինելու, թե՞ սահմանափակվում եք այս 3 ընտանիքով: Ի պատասխան՝ քաղաքապետը հիշեցրեց, որ իրենք միայն այս տարի դա չեն իրականացնում, նախորդ տարի ևս իրականացրել են նման ծրագիր:
«Դա Երևանի հասցեին չէր, այլ լոկալ ինչ-որ մի կառույցի մասին էր, բոլոր մասնագետներն էլ իրավունք ունեն նման կարծիք ունենալ»,- նշեց քաղաքապետը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել պետական և ռազմական գործիչ, ազգային գաղափարախոս Գարեգին Նժդեհի արձանի բացման հանդիսավոր արարողությանը:
Անի Հովհաննիսյանը բացարկ է հայտարարել Հատուկ քննչական ծառայությանը, որում հայտնել է մի շարք հանգամանքներ, որոնք նախաքննությամբ չեն անցնում, սակայն հիմք են հանդիսանում Հատուկ Քննչական Ծառայությանը. անվստահություն և բացարկ հայտնելու համար:
Անուշն ու Գեղամը ծանոթացել են ծառայության ընթացքում, ամուսնացել, սակայն միասին հասցրել են ապրել ընդամենը 6 ամիս:
Երկրորդը՝ ըստ Ա. Հովհաննիսյանի տրամաբանության՝ «ագենտ» բառը, որը նրա կողմից օգտագործվում է Տ. Ուրիխանյանի առնչությամբ, կարող է օգտագործվել բոլոր պատգամավորների և քաղաքական գործիչների նկատմամբ, որոնց հետ դեսպանությունը կապ է պաշտպանում և ում հրավիրում է ընդունելությունների և նրա կողմից կազմակերպվող այլ միջոցառումների:
Քյալաշ Սլոյանը պատմեց, որ վերջերս գնացել է Արցախ, եղել այն նույն վայրերում, որտեղ ծառայել ու զոհվել է որդին:
Լրագրողներից մեկի այն հարցին, որ ժողովուրդը պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարակը, քանի որ նա հող է հանձնել, Ս. Սարոյանը պատասխանել է. «Քաք ա կերել էդ ասողը, Սերժ Սարգսյանը հող վերցնող է, հող հանձնող չէ»:
Մեր հերոս որդիներն ու եղբայրներն ընկան հանուն իրենց հարազատների, հանուն մեզ բոլորիս, հանուն Հայաստանի և հայության խաղաղ ու հավերժ ընթացքի: Ճակատագրական պահին նրանք կատարեցին իրենց ընտրությունը: Նրանք ընտրեցին ազատությունն ու արժանապատվությունը:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ նաև ոստիկանության գործադիր կազմում սպասվող օպտիմալացմանը: Հարցին, թե արդյոք կրճատումները հասնելո՞ւ են ոստիկանություն, պատասխանեց՝ հնարավոր է:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը պարզաբանում է տարածել Մարտունի-Վարդենիս-Սոթք միջպետական (Մ-11) մայրուղու կմ 6,5-11,1 հատվածի անբարեկարգ վիճակի հետ կապված այսօրվա միջադեպի առնչությամբ: Հիշեցնենք, որ բնակիչները փակել էին մայրուղին՝ պահանջելով լուծել խնդիրը:
Մայիսի 29-30-ը ժամանակ առ ժամանակ, մայիսի 31-ին և հունիսի 1-2- ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
«Մարզպետարանում մենք ուռճացված ծախսեր չունենք: Ինչ վերաբերում է մարզպետարանի ունեցած մեքենաների թվին, դրանք մեզ չեն բավարարում: Ընդամենը 7 հին մեքենա է: Արմավիրն ամենաշատ բնակչություն ունեցող մարզն է, սակայն մարզպետարանն ամենաքիչ աշխատակազմն ունի»,- նշեց մարզպետը:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հերքեց այն տեղեկատվությունը, թե ինքը տեղյակ է եղել ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ հակառակորդի զորքերի տեղաշարժի մասին: Սարդարապատում լրագրողների հետ հանդիպմանը նա այդ տեղեկատվությունը համարեց սուտ:
«Համաշխարհային պատմության մեջ տեղդ կարող ես գավառամտորեն տեսնել, կամ էլ արժեքային։ Ու հարց է ծագում, համաշխարհային պատմությունն ինչպե՞ս է մեզ մոտ ուսուցանվում։ Շատ վատ, ենթադրում եմ»։
Մայիսի 28-ին, ժամը 00.45-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Տավուշ-Ներքին Կարմիրաղբյուր ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել ճամփեզրի հողաթմբին և շրջվել:
« Շտապ օգնության ավտոմեքենաները հրաժարվում են գալ այստեղ, ասում են՝ հիվանդը կմնա մեր վրա, էդ ճամփով հրաժարվում ենք գալ: Անգամ խանութների առաքիչներն են հրաժարվում գալ, ու այստեղի բոլոր խանութները դատարկվել, փակվել, չեն գործում»:
Մարդաշատ վայրերում և քաղաքային տրանսպորտում զգույշ եղեք ձեր իրերի նկատմամբ:
Մայիսի 28-ով օտարի հպատակն ու գաղթականը դառնում էին պետության քաղաքացի: Դառնում էին մարդ, ով իր ոտքի տակ արդեն զգում էր ամուր հող, իսկ թիկունքում՝ պետություն: Պետություն, որի կառուցմանը պետք է լծվեր հենց ինքը: Պետություն, որին պետք է ծառայեր: Պետություն, որին պետք է պահանջներ ներկայացներ:
Երևանում հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարող 27, մարզերում նույնքան՝ 27 վարորդ:
Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել:
Մայիսի 28-ին, ժամը 01.05-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ-Ներքին Կարմիր աղբյուր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 28-ին, ժամը 01.20-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արգավանդ գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ուղղաթիռն ընկավ: Վազեցի այդ դիրք. ես հենակետի ավագն եմ: Միանգամից մոտեցա այրվող ուղղաթիռին: Փաստաթղթեր էի փնտրում: Հակառակորդի զոհված զինծառայողի ձեռքի տակ սեւ գույնի, քառակուսաձեւ թղթապանակ նկատեցի: Կրակը մոտենում էր: Անմիջապես դուրս հանեցի»: