«Դեպի Հայաստան իմ Առաքելական ուղեւորության ժամանակ օդանավով անցնելով Թուրքիայի վրայով, ես իմ լավագույն մաղթանքներն եմ հաղորդում Ձերդ Գերազանցությանը ու Թուրքիայի քաղաքացիներին՝ աղոթելով, որ Բարձրագույնի օրհնությունն իջնի Թուրքիայի ամբողջ ժողովրդի վրա», – գրված է հեռագրում:
Հունիսի 24-ին, ժամը 15.25-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում սելավատարերի խցանման հետևանքով ջրալցվում են քաղաքի գլխավոր փողոցները. անհրաժեշտ է օգնություն:
Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը դրական զգացողություններով է Մայր Աթոռ Սբ Էջմիածնում մասնակցում Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Բարիգալստյան` Հրաշափառի արարողությանը: «Որն է հայ ժողովրդի ուղերձն ու ասելիքն աշխարհին այս այցով» «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան` դեսպանը նշեց. «Մենք կանք, մենք երջանիկ ենք և հպարտ մեր երկրով»:
Յուզումով ոտք դրեցի ձեր ժողովրդի պատմութեան վկայի, նրա հոգեկանութեան լուսաշող կենտրոնի, այս սրբազան վայրի շեմին. և Աստծու թանկագին պարգեւն եմ համարում, որ կարողացայ մօտենալ սուրբ սեղանին՝ որից Քրիստոսի լոյսը սփռուեց Հայաստանում:
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Դատախազության Կոլեգիայի անդամներին է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալ Արթուր Դավթյանին:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և Կաթոլիկ եկեղեցու հրավերով այսօր Հայաստան է ժամանել Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը:
Առանձնազրույցի ընթացքում Ժիրայր Սէֆիլյանը դժգոհություն չի հայտնել քրեակատարողական հիմնարկի վարչակազմից:
Հռոմի պապը ժամանեց Մայր Աթոռ սուրբ Էջմիածին: Նորին Սուրբ Օծություն Տեր-Տեր Գարեգին երկրորդ կաթողիկոսի ուղեկցությամբ Հռոմի պապը մտավ Մայր տաճար, համբուրեց այնտեղ դրված Խաչն ու Ավետարանը, ապա Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ բարձացավ Սուրբ խորան:
Հունիսի 24-ին, ժամը 15.30-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում երեխան ընկել է գետը. անհարժեշտ է օգնություն:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ողջույնի խոսքը Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապին՝ Մայր տաճարում հրաշափառի բարիգալստյան արարողության ընթացքում
Հիմք ընդունելով վերը նշվածը` ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի հունիսի 24-ի թիվ 1953-Ա հրամանով դադարեցվել է «Վիրոլեքս կաթիլաներարկման լուծույթի դեղափոշի, ացիկլովիր (ացիկլովիր նատրիում), դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի, 250մգ, ապակե սրվակներ (5)» դեղի A62228 սերիայի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Էջմիածին է ուղևորվել անմիջապես «Զվարթնոց» օդանավակայանից, որտեղ նրան դիմավորել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը: Մայր Աթոռում նախատեսված է Ամենայն Հայոց կաթողիկոսի և Հռոմի պապի հանդիպումը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր արդարացրեց ակտիվիստ Արտակ Գևորգյանին: Այսօր դատարանում գործով մեղադրողը հրաժարվեց մեղադրանքից:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն արտահերթ նիստում կքննարկի նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև միավորված հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու համաձայնագիրը: Համաձայնագիրն ընդգրկված է հունիսի 27-ին հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում:
Հունիսի 25-ին շրջանների մեծ մասում, 26-ին հարավ-արևելյան շրջաններում, հունիսի 28-29-ը հյուսիսային շրջաններում `գիշերը և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Հունիսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ժամանեց Երևան: Սրբազան քահանայապետին «Զվարթնոց Արմենիա» միջազգային օդանավակայանում դիմավորում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը:
Սեյրան Օհանյանը փաստել է, որ հաշվետու ժամանակահատվածում հանձնաժողովի աշխատանքները եղել են արդյունավետ, առկա են ձեռքբերումներ, որոնց հիման վրա պետք է զարգացնել հաջողությունները: Նախարարը մատնանշել է նաև այն հանգամանքը, որ այս տարվա ընթացքում ՀՀ քաղաքացիների` գերության մեջ հայտնվելու դեպքեր չեն արձանագրվել:
Խոտ գյուղի մանկապարտեզի նախկին տնօրեն Ժասմենա Տատինցյանը չի թաքցնում, որ մինչև համայնքների խոշորացումը, որի ընթացքում յոթ այլ համայնքների հետ միավորվեց նաև Խոտը, լավատես էր, թե բարեփոխումը բարելավելու է իրենց կյանքը: Մինչդեռ Տաթև համայնքի գործող հինգ մանկապարտեզները՝ ավագանու որոշմամբ մայիսի 30-ից միավորվել են, և ինքը գործազուրկ է դարձել:
«Սակագները հաշվարված են ճշգրիտ, հաշվարկի համար ընտրված են ճիշտ մեխանիզմներ, ես ոչ մի խնդիր չեմ տեսնում»,- ասաց Կարեն Հարությունյանը:
Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապն իր առաջին այցը Հայաստան կատարել է 2001 թվականի սեպտեմբերի 25-ին՝ քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակի կապակցությամբ: Այդ տարին նաև համընկնել էր Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 10-ամյակին:
Քաղաքացին հետապնդել է իրեն կողոպտած անձին. Որոնվում է տեսանյությում պատկերված երիտասարդը:
«Անիվը լրիվ ֆռռացել է, ու եկել է սկիզբը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց մեր համաքաղաքացիներից մեկը՝ խոսելով Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցի մասին: Հիշեցնենք, որ Հռոմի պապի ինքնաթիռը Հայաստան կժամանի ժամը 15:00-ին:
Ինչ վերաբերում է Խոր Վիրապ պապի այցելության լուսաբանմանը, ապա այնտեղ աշխատելու են միայն անձնական լուսանկարիչները, իսկ Նախագահական նստավայրում լրագրողների մուտքը սահմանափակվելու է:
«Խնդրում եմ, ուղեկցեք ինձ ձեր աղոթքներով Հայաստան կատարելիք պապական այցիս ընթացքում»,- գրել է Հռոմի պապը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Հրազդանի կիրճում հունիսի 23-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են սպանության հանգամանքները, շարժառիթը, կասկածյալը ձերբակալվել է։
Ապրիլին Արցախում ռազմական գործողությունների արդյունքում երկու ոտքը կորցրած զինծառայող Դավիթ Գրիգորյանն արդեն քայլում է: Դավիթի ու իր լուսանկարը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է բժիշկ Մկրտիչ Գինոսյանը՝ այն մակագրելով հետևյալ կերպ. «Դավիթ Գրիգորյան (Ժպտացող տղան)»:
Հռոﬕ Սրբազան Քահանայապետի ինքնաթիռն արդեն օդ է բարձրացել և առցանց հնարավոր է հետևել պապի օդանավի ընթացքին: Ֆրանցիսկոս պապի ինքնաթիռը Երևանի «Զվարթնոց» օդանավակայան կժամանի 15:00-ին:
Էլեկտրաէներգիայի սակագնի նվազման նախագիծն այսօր քննարկվեց ու հաստատվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում:
Զինված իշխանափոխության կազմակերպմանն ուղղված պրոցեսները ֆինանսավորվել են ոչ միայն դրսից, այլեւ Հայաստանից՝ հայտնի անհատներից, այդ թվում՝ «որոշ դեսպանատների հետ կապված մարդկանցից»: