
Պայթյուններ Մյունխենում. նախնական վարկածով տղամարդը ականապատել ու պայթեցրել է իր հայրական տունը

Գերմանիայի Մյունխեն քաղաքում պայթյուններ են որոտացել, դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ և հրշեջներ։ Այս մասին հայտնել է Bild պարբերականը։
«Մեծ թվով ոստիկաններ և հրշեջներ են գտնվում Լերխենաուեր շտրասե փողոցում, որոտացել են պայթյուններ», – գրել է պարբերականը։
Մյունխենի ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ քաղաքի բնակիչների համար ներկայում վտանգ չկա։
Փողոցը, որտեղ որոտացել են պայթյունները, փակվել է։
Պայթյունները Բավարիայի մայրաքաղաքում նախապատրաստել և իրականացրել է մի տղամարդ, որը ենթադրաբար ականապատել և պայթեցրել է իր հայրական տունը, ինչից հետո վերջ է տվել իր կյանքին։ Բացի այդ, հայտնաբերվել է առնվազն ևս մեկ մարդ՝ հրազենային վերքերով։
Նշվում է նաև, որ դեպքի վայրում հայտնաբերվել է ևս մեկ մարդու մարմին՝ հրազենային վերքերով։