 
                        Հայաստանի մարմնամարզության հավաքականն աշխարհի առաջնության նախապատրաստական վերջին փուլը կանցկացնի Կատարում
 
                                    Ինչպես հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան` սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 14-ը սպորտային մարմնամարզության մեծահասակների հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի Կատարի մայրաքաղաք Դոհայում` նախապատրաստվելով հոկտեմբերի 14-26-ը կայանալիք մեծահասակների աշխարհի առաջնությանը:
Հավաքին մասնակցում են Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Գագիկ Խաչիկյանը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        