Բաժիններ՝

Արոնյանն արագ շախմատում ևս կիսել է միավորը Կարուանայի հետ

ՖԻԴԵ-ի հովանու ներքո անցկացվող «Grand Chess tour»-ի եզրափակիչ մրցաշարում մեկնարկել են արագ շախմատի պարտիաները

Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում ընթացող «Grand Chess tour»-ի եզրափակչում դասական պարտիաներից հետո մեկնարկեցին արագ շախմատի պարտիաները, որտեղ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին անդամ, ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը կրկին մրցեց Ֆաբիանո Կարուանայի հետ ու նորից ոչ-ոքի գրանցեց:

Հաջորդիվ գրոսմայստերները կմրցեն արագ ու կայծակնային շախմատում, որը ևս բաղկացած է երկու տուրից: «Grand Chess tour»-ի եզրափակիչ մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 4-ին:

Արոնյանը մինչ այս դասական շախմատի երկու պարտիաներում ևս կիսել էր միավորը Ֆաբիանո Կարուանայի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031