Զինված իշխանափոխության կազմակերպմանն ուղղված պրոցեսները ֆինանսավորվել են ոչ միայն դրսից, այլև Հայաստանից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթի տեղեկություններով` Ժիրայր Սէֆիլյանին «վերցնելը» ծրագրվում էր դեռ մեկ ամիս առաջ: Համապատասխան ծառայություններն այդ օրերին թիվ մեկ պատրաստության վիճակի են բերվել, սակայն «վերեւից» թույլ չեն տվել, ասելով` պետք է ոսկերչական լինի աշխատանքը, համբերեք, ապացուցողական բազան մեծացրեք, որովհետեւ բուռն արձագանք է լինելու։ Պետք է այնպես անել, որ հակընդդեմ փաստարկների դիմաց դնելիք ունենաք, տեղեկացրեց իշխանական մեր աղբյուրը, որը պնդում է, որ այժմ ապացույցներ ունեն «ոչ միայն զենք-զինամթերքին առնչվող, այլեւ մնացած հարցերին, այդ թվում՝ ֆինանսավորմանը»։ Ըստ նույն աղբյուրի, զինված իշխանափոխության կազմակերպմանն ուղղված պրոցեսները ֆինանսավորվել են ոչ միայն դրսից, այլեւ Հայաստանից՝ հայտնի անհատներից, այդ թվում՝ «որոշ դեսպանատների հետ կապված մարդկանցից»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930