«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 15-ին ժամը 10.00-ից մինչև հունիսի 16-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը…
Եթե զղջում ես կատարածդ հանցանքերի համար, անհրաժեշտ է խոստովանել քահանային և թողություն ստանալ: Աստված Ադամին մեղքի համար արտաքսեց դրախտից և ասաց. «Երեսիդ քրտինքով քո հացը վաստակես» (Ծննդ. 3:19): Մենք առանց քրտինքի ապաշխարել չենք կարողանա:
«Ապրիլի 4-ի երեկոյան զանգեցի, հարցրի՝ Գո՛ռ ջան, ի՞նչ ես անում, ասաց՝ մա՛մ, տղաներով նստած ենք։ Այնպես ուրախ էր խոսում ինձ հետ, որ ես չէի պատկերացնում, որ ինքը կռվի դաշտում է։ Հետո մենք իմացանք, որ իրենք բարձրացել են դիրքեր»։
Արդյունքում պարզվել է, որ երեխաների հետ անցկացված ժամանակի ցուցանիշով ամենավատ հայրերը բրիտանացիներն են:
Հունիսի 14-ին, ժամը 21.57-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում այրվում է «Isuzu» մակնիշի մարդատար ամենագնաց ավտոմեքենա. անհրաժեշտ է օգնություն:
Հունիսի 10-ին, ժամը 15.30-ին, 1944 թ. ծնված Ռայա Մ.-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր տվել, որ թիվ 47 երթուղու ավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է բանկային 2 քարտ և 54.900 դրամ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 15-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 1-ին, 2-րդ զանգվածների ջրամատակարարումը:
Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում իրականացված հետազոտության արդյունքներով հարցվողների մեծամասնությունը ապրիլյան պատերազմի վերաբերյալ տեղեկատվությունը ստացել է հեռուստացույցի միջոցով` 85.1 տոկոս:
Ճանապարհային երթևեկության բարելավման և հապաղումներից ու հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով՝ 2016 թվականի հունիսի 15-ից Երևան քաղաքի Դեղատան և Մ. Մկրտչյան փողոցներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
Վրաստանի Զուգդիդի շրջանի Օրսանտիա գյուղը տեղակայված է ներկայիս վրաց-աբխազական սահմանի երկայնքով: Գյուղն ու Աբխազիայի չճանաչված Հանրապետությունը միմյանցից բաժանում է Ինգուրի գետը, որը յուրատեսակ սահմանազատող դեր է կատարում աբխազական Գալի և Զուգդիդի շրջանների միջև: Վրաստանը 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսաստանին համարում է օկուպանտ, որը խլել է իրենից Աբխազիան և Հարավային Օսիան: Պատերազմից հետո՝ այսօրվա դրությամբ, Օրսանտիայից […]
Հետազոտությունն անցկացվել է մայիսի 13-24-ը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 1106 մարդու շրջանում:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 15-ին ժամը 10.00-ից մինչև հունիսի 16-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Օֆելյա Համբարձումյանի թաղման կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի այցելուներին հաճելի անակնկալ է սպասվում: Հունիսի 14-ից արգելոց-թանգարանի տարածքում գործում է շարժական Wi-Fi ինտերնետային անվճար կապը:
Երևանում հունիսի 14-ին տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ կոմիտեի երրորդ նիստը:
Ապրիլի առաջին հինգ օրերին ծավալված ռազմական գործողությունների ժամանակ գրեթե գերազանց են աշխատել ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունն ու առողջապահության նախարարությունը: Սրանք «Գելափ Ինթերնեյշնլ» Հայաստանի ներկայացուցչության հարցման արդյունքներն են, որն իրականացվել է հայաստանաբնակների շրջանում:
Հունիսի 13-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության ու Արաբկիրի բաժինների և ՊՊԾ 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները, իրականացնելով համապատասխան միջոցառումներ, մայրաքաղաքի Սեբաստիա փողոցից, գողություններ կատարելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել Արարատի մարզի բնակիչ, 24- ամյա Շահեն Գասպարյանին ու Երևանի Շիրակի փողոցի բնակիչ, 30-ամյա Նիկոլայ Հարությունյանին:
Թեև հունիսի 9-ից Սևանա լճից սկսվել են ջրբացթողումները, այդուհանդերձ, լճի մակարդակը շարունակել է հետագա մի քանի օրերի ընթացքում դրական նիշ արձանագրել:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու դրամապանակը գողացած անձի ինքնությունը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել են Շ.Մաթևոսյանի եւ Ս.Մելիքսեթյանի բնակարաններից կատարված հափշտակությունները, հայտնաբերվել գողոնի հիմնական մասը։
Ադրբեջանական Haqqin.az կայքը հայտնում է, որ Բաքվում հայտնաբերված վարորդական իրավունքի վկայականը պատկանել է ՀՀ ԶՈւ փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանին, ով սպանվել է ապրիլի 2-ին՝ Արցախում մղված մարտերի ժամանակ:
«Ախպեր, լավ չեմ, ի՞նչ կլինի՝ տար հիվանդանոց, խնդրում եմ, Աստված ձեզ կօգնի»,- ըստ վկայի նախաքննական ցուցմունքի՝ ասել էր տղաներից մեկը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է գործընկերոջ՝ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պետ Սերգեյ Դանկվերտի հետ: Կողմերը հանգամանորեն քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր՝ ընդգծելով հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների կայուն զ արգացման միտումները:
Հունիսի 13-ին, ժամը 16-ի սահմաններում, «ՄԱՆ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Սպիտակ-Երևան ճանապարհի 9-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով վարորդը` 1979 թ. ծնված Գարիկ Հովհաննիսյանը, տեղում մահացել է:
Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս ուշադիր լինել և երբեք չսեղմել էլեկտրոնային նամակներում զետեղված հղումների վրա։
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2016 թվականի հունիսի 15-ից Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը կսահմանվի 40կմ/ժ:
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը մեկնաբանել է Բաքվում հայտնաբերված Հայաստանի Հանրապետության քաղաքացուն պատկանող վարորդական վկայականի մասին տեղեկությունը, հայտնում է APA գործակալությունը:
«Գելլափ Ինթերնեյշնլի» ներկայացուցիչները ներկայացրին «Ապրիլյան քառօրյա պատերազմի հասարակական արձագանքը» թեմայով հետազոտության արդյունքները:
«Տարածված հայտարարության մեջ շատ հստակ գրված է՝ ով է լինելու. հայկական կողմի հրամանատարությունը»: