Հունիսի 19-ին, ժամը 5-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1958 թ. ծնված Սուրեն Մ.-ին:
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ «Սյամոզերո պարկ-հյուրանոց» մանկական առողջարանային ճամբարում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի հետևանքով անմեղ երեխաներ են զոհվել:
Հունիսի 19-ին, ժամը 23.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ կառավարությունը, KfW-ն և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը 2015 թ. դեկտեմբերին կնքել էին վարկային համաձայնագիր, որով «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III» ծրագրի իրականացման համար հատկացվել էր 83 միլիոն եվրո: Այդ միլիոններն այժմ ներառվելու են էլեկտրաէներգիայի սակագնում:
Հունիսի 19-ին, ժամը 09.01-ին ահազանգ է ստացվել, որ հունիսի 18ին-ին՝ ժամը 20.00-ի սահմաններում, քամուց պոկվել է Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Կլպեյան փողոցի թիվ 25 տան և անասնագոմի տանիքները:
Հունիսի 20-ին‵ գիշերը և օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, հունիսի 21-24-ը հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Հունիսի 19-ին, ժամը 02.04-ին տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ-Արագյուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 19-ին, ժամը 06.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Շանգրի Լա» խաղատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած (շտապօգնությունը տեղում է). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Գյումրու բժշկական կենտրոնի» ռադիոլոգ Նազանի Մալխասյանը մեղավոր է ճանաչվել առաջադրված մեղադրանքում: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով, որն օրինական ուժի մեջ չի մտել, նա դատապարտվել է 2 տարի 6 ամիս ազատազրկման` բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվելով 3 տարի ժամկետով:
Ամեն տարի հունիսի 15-ին շահագործվում է Երևան-Բաթումի-Երևան գնացքը:
Գյումրիում սոցիալական խնդիրներ ունեցող բազմաթիվ ընտանիքներ կան, որոնք իրենց ապրուստը հոգում են պետությունից ստացած չնչին դրամական աջակցությամբ:
Հունիսի 18-ին, ժամը 17.14-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Կամո-Վռամշապուհ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից հայտնեցին, որ գործով ձերբակալված 3 անձանց մեղադրանք է առաջադրվել և նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ մեկի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2015 թ. դիմել է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC/ՏՍԽ) Հասարակական կազմակերպությունների հարցերով կոմիտեին՝ խորհրդակցական կարգավիճակ ստանալու հարցով:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր ժամը 14.40-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արգել գյուղի Ամառանոցներ 22 փողոցի մոտ քաղաքացին ընկել է Հրազդան գետը. անհրաժեշտ է օգնություն:
«Վարորդներն ավելի շատ գումար են վաստակելու, իսկ ուղևորները ավելի քիչ ծախսելու: Մասնավորապես «Յանդեքս տաքսին» նոր սակագնով է աշխատելու՝ առաջին 2 կիլոմետրը 100 դրամ է լինելու, ինչից հետո յուրաքանչյուր կիլոմետրը` 100 դրամ»,- տեղեկացրեց նա: Թե որքան ժամանակ է գործելու նշյալ սակագինը հարցին` Դանիիլ Շուլեյկոն պատասխանեց. «Այս սակագինը մենք գրեթե միշտ կփորձենք պահել: Հնարավոր է, այն փոխվի բենզինի գնի հետ կապված»:
Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողﬕց իր աշխատակցին առևանգելու մասին՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի հրապարակման հիման վրա:
Երեկ Արցախում մահացու հրազենային վիրավորում ստացած՝ 19-ամյա զինծառայող Հրանտ Գրիգորյանն Արարատի մարզի Մրգավան գյուղից էր:
«Շատ փխրուն բան է խաղաղություն ասածը: Սիրիայի պատերազմի 5 տարին եղել է մաքառման 5 տարի: Սիրիահայերին Հայաստանում օգնել են և՛ կառավարությունը, և միջազգային ու հասարակական կազմակերպությունները, և՛ բնակչությունը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Սփյուռքի նախարարին արդյունավետ աշխատանքի և համագործակցության համար»:
Հունիսի 18-ին, ժամը 14.40-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արգելի ամառանոցների մոտ քաղաքացին ընկել է Հրազդան գետը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հրաչյա Բադալյանն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից՝ ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով:
Հունիսի 19-20-ը‵ գիշերը և օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, հունիսի 21-23-ը հյուսիսային շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Հունիսի 18-ին, ժամը 12.02-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանում՝ տպարանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
«Հրազդան կենտրոնական մարզադաշտը» դատարանում հաղթել է Պետական եկամուտների կոմիտեին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ընկերության տնօրեն Գագիկ Ժամհարյանն ասաց, որ վարչական դատարանը մայիսի 31-ին կայացրած դատավճռով ՓԲ ընկերության հայցն ընդդեմ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի բավարարվել է ակտի 1-ին և 5-րդ կետերով լրացուցիչ հարկային պարտավորություններ առաջադրելու մասերով, անվավեր է ճանաչվել 2014թ. կայացված որոշումը:
Ամառային հանցագործություններ. կանխարգելիչ խորհուրդներ ոստիկանությունից:
Ծեծկռտուք և դանակահարություն՝ «աղջկա պատճառով»:
Ճանապարհային ոստիկանության պարզաբանումը՝ փողոցներում կատարվող երթևեկության փոփոխությունների վերաբերյալ:
Հունիսի 17-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Մալխասյանց փողոցում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1987 թ. ծնված Գրիգոր Դ.-ին:
Հունիսի 17-ին, ժամը 1.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած 25-ամյա աղջիկը հայտնել է, որ նախկինում գողություն կատարելու համար դատապարտված մեկը, որ իր քրոջ երկրպագուն է, գալիս է իրենց տուն և զենք ունի: