2016 թ. հունիսի 19-ից կփակվի Լենինգրադյան փողոցում՝ Ծիծեռնակաբերդի խճուղու և Շինարարների փողոցի հատվածում, Լենինգրադյան փողոցով Սեբաստիայի փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար կազմակերպված հետադարձի տեղը:
2015 թվականի տվյալներով Հայաստանի տարածքի 43 տոկոսը ենթարկվում է անապատային երևույթների ազդեցությանը:
Հունիսի 17-ին, ժամը 20.59-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Քանաքեռ 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի նկուղում հայտնաբերվել է ական:
«Կոթողի վրա պարզ նշմարվում է սրի պատկերը՝ կոթով եւ ծայրով: Մոտ 2 մետր բարձրության քարի երկու կողմում քանդակված են նախշեր, սրի բռնելու տեղում՝ խաղողի ողկույզներ: Սրի ծայամասում խաչի պատկեր է նկատվում: Հակառակ կողմից նայելիս` կոթողը տպավորում է Խաչված Քրիստոսի մարմնով»:
«Հայոց ցեղասպանության լուսաբանումը արտասահմանյան մամուլի առաջին էջերին» գիրքը հայտնվել է Մոսկովյան նշանավոր «Բիբլիոգլոբուս» գրախանութի առավել վաճառվող գրքերի ցանկում:
Արդարադատության ակադեմիայի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտեր են ներկայացրել Սարգիս Թորոսյանը, Թամարա Շաքարյանը և Սերգեյ Առաքելյանը:
Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյությում:
Վարդենիսի վարչական տարածքում անցկացված ուժեղացված ծառայության արդյունքները:
Հետախուզվողի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանություն:
«2015-ը տարի էր, երբ ՏՏ-ն Հայաստանում մտավ արտադրության ոլորտ, իսկ լուծումները սկսեցին փոխել մարդկանց կենցաղը»,- նշում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Նոր պատվաստանյութը կկիրառվի մկանային ներարկման եղանակով` նախատեսված է այս տարվա հունվարի 1-ից հետո ծնված 24 շաբաթական և բարձր տարիքի երեխաների համար:
Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ հունիսի 15-ին սահմանախախտը լողալով անցել է Արաքս գետը, հետո հատուկ գիտելիքների շնորհիվ հաղթահարել է ազդանշանային համակարգը եւ մի քանի տասնյակ մետր շարժվել է սահմանի երկայնքով՝ փորձելով քողարկել հետքերը։ Որոշ ժամանակ անց նա փորձել է անցնել ՀՀ տարածքի խորքը։ Տեղաբնակները տեսել են անհայտ անձին եւ օպերատիվ կերպով հայտնել սահմանապահ ուղեկալ։
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 18-ամյա աղջկան առևանգելու դեպքի առթիվ։ Կասկածյալը ձերբակալվել է։
Նա միաժամանակ շեշտել է, որ այս տարի շնորհիվ ցանքատարածությունների ավելացման առատ բերք է սպասվում հատկապես լոլիկի մասով:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում՝ դիմելով Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանին, ասաց, թե մամուլում շատ լուրջ վկայություններ կան ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից առեւանգումներ ու ահաբեկումներ իրականացնելու մասին:
«Հարցաքննության է հրավիրվել… ցուցմունք տալու» արտահայտությունը պաշտոնական կեղծիք է, քանի որ ՀԿՔ ավագ քննիչ Գեւորգ Խաչիկյանի կողմից «Ժողովուրդ» օրաթերթին ներկայացված գրության մեջ բառացի նշված է՝ «Առաջարկվում է ներկայանալ… թիվ 90050116 քրեական գործով անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու համար» (կից ներկայացվում է ծանուցման պատճենը եւ օրաթերթի պատասխանը): «Առաջարկվում է» եւ «Հրավիրվում է հարցաքննության» արտահայտությունները խիստ տարբեր են եւ իմաստային, եւ իրավաբանական առումներով: Եւ ամեն առաջարկ չէ, որ մենք պարտավոր ենք ընդունել:
Հունիսի 16-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1967 թ. ծնված Մարգարիտա Հ.-ին, իսկ ժամը 16.10-ին՝ 1989 թ. ծնված Մելինե Հ.-ին:
Հունիսի 17-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՓԾ աղետների բժշկության կենտրոնում, Երևան քաղաքի փրկարարական վարչությունում, Շիրակի, Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչություններում:
2016 թվականի հունիսի 18-ից Երևան քաղաքի Գլինկայի փողոցի՝ Տիգրան Մեծի պողոտային կից հատվածի թևում, կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը կարծիք հայտնեց, որ լավ կլիներ՝ մենք գրեթե բոլոր երկրների հետ ազատ վիզային հարաբերություններ ունենայինք. «Բայց այս հարցը որևէ գին ունի՞, այս հարցի գինը որքա՞ն է՝ և՛ նրանց, և՛ մեր կողմից ի՞նչ վնասներ ենք կրում»:
Հարցաքննության անհրաժեշտությունն առաջացել էր նշված դեպքի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթում հունիսի 11-ին հրապարակված հետաքննական նյութի, ապա նաև՝ «armlur» կայքում տեղադրված տեսանյութի արդյունքում։
«Մենք ունենք այդ տվյալները: Իրանից ավելի շատ են Հայաստանի գալիս: Եղել են լավ ժամանակներ: Մինչև Իրանի նկատմամբ պատժամիջոցների սրվելը Իրանից Հայաստան է ժամանել 120 հազար մարդ: Հետո այդ թիվը նվազեց՝ պայմանավորված առաջին հերթին այն հանգամանքով, որ ձեռքներին գումար չկար: Հիմա՝ պատժամիջոցները հանելուց հետո, այդ թիվը կարող է ավելանալ: Բացի այդ, երկու կողմերն էլ ակնկալում են, որ այս հու շագրի վավերացումից հետո կակտիվանան փոխադարձ զբոսաշրջային այցերը»:
17.06.2016թ.՝ ժամը 10:40-ի սահմաններում, N զորամասի զորավարժարանի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Հրանտ Գարիկի Գրիգորյանի դին՝ հրազենային վնասվածքով։
Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին կից գործող հասարակական խորհրդի կազմը լրացնելու նպատակով հայտարարում է հավակնորդների դիմումների և փաստաթղթերի ընդունման գործընթացի մեկնարկը` հունիսի 20-ից: Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար ությունից:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Զենքի արտահանման մասին տեղեկությունները համապատասխանում են իրականությանը: ՀՀ-ը օրինական կարգով Կոնգոյի դեմոկրատական հանրապետություն է արտահանել ՀՀ ԶՈւ-երում կիրառությունից դուրս եկած զենք և զինամթերք»:
Հունիսի 18-20-ին‵ գիշերը և օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, հունիսի 21-22-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2016թ. հունիսի 4-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի մոտակայքում հայտնի լեզվաբան Փ. Մեյթիխանյանի ամուսնուն՝ Եղիշե Խաչատրյանին, մի խումբ անձանց կողմից ծեծի ենթարկելու և սպանելու դեպքին ականատես են եղել տեղանքով երթևեկող ավտոմեքենաներում գտնվող անձինք:
Եղիշե Խաչատրյան ի սպանության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձերբակալվել է քաղաքացի Յուրի Հ.-ն՝ մի խումբ անձանց կողմից Ե. Խաչատրյանին սպանելու կասկածանքով:
«Խնդրում եմ աղոթել ինձ համար, ես մի քանի օրից ուխտագնացության կլինեմ արևելյան երկրում` Հայաստանում, որի ժողովուրդն առաջինը ստացավ Հիսուսի Ավետարանը». Հռոմի Ֆրանցիսկոս պապի հենց այս խոսքերով է սկսվում Հայաստան կատարելիք նրա այցի մասին իրազեկող նոր տեսահոլովակը:
Պաշտպանի գրությանն ի պատասխան՝ Արդարադատության նախարարությունից տեղեկացրել են, որ հարկադիր կատարողն ալիմենտի գումարի չափը հաշվարկելիս կիրառել է ընտանեկան օրենսգրքի ոչ համապատասխան հոդվածներ: Ոչ ճիշտ է հաշվարկվել նաեւ այն ժամանակահատվածը, որի համար պետք է բռնագանձվեր ալիմենտ՝ կապված դիմումատուի որդու՝ չափահաս դառնալու հանգամանքի հետ: