Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և Կաթոլիկ եկեղեցու հրավերով այսօր Հայաստան է ժամանել Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը:
Առանձնազրույցի ընթացքում Ժիրայր Սէֆիլյանը դժգոհություն չի հայտնել քրեակատարողական հիմնարկի վարչակազմից:
Հռոմի պապը ժամանեց Մայր Աթոռ սուրբ Էջմիածին: Նորին Սուրբ Օծություն Տեր-Տեր Գարեգին երկրորդ կաթողիկոսի ուղեկցությամբ Հռոմի պապը մտավ Մայր տաճար, համբուրեց այնտեղ դրված Խաչն ու Ավետարանը, ապա Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ բարձացավ Սուրբ խորան:
Հունիսի 24-ին, ժամը 15.30-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում երեխան ընկել է գետը. անհարժեշտ է օգնություն:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ողջույնի խոսքը Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապին՝ Մայր տաճարում հրաշափառի բարիգալստյան արարողության ընթացքում
Հիմք ընդունելով վերը նշվածը` ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի հունիսի 24-ի թիվ 1953-Ա հրամանով դադարեցվել է «Վիրոլեքս կաթիլաներարկման լուծույթի դեղափոշի, ացիկլովիր (ացիկլովիր նատրիում), դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի, 250մգ, ապակե սրվակներ (5)» դեղի A62228 սերիայի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Էջմիածին է ուղևորվել անմիջապես «Զվարթնոց» օդանավակայանից, որտեղ նրան դիմավորել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը: Մայր Աթոռում նախատեսված է Ամենայն Հայոց կաթողիկոսի և Հռոմի պապի հանդիպումը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր արդարացրեց ակտիվիստ Արտակ Գևորգյանին: Այսօր դատարանում գործով մեղադրողը հրաժարվեց մեղադրանքից:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն արտահերթ նիստում կքննարկի նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև միավորված հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու համաձայնագիրը: Համաձայնագիրն ընդգրկված է հունիսի 27-ին հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում:
Հունիսի 25-ին շրջանների մեծ մասում, 26-ին հարավ-արևելյան շրջաններում, հունիսի 28-29-ը հյուսիսային շրջաններում `գիշերը և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Հունիսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ժամանեց Երևան: Սրբազան քահանայապետին «Զվարթնոց Արմենիա» միջազգային օդանավակայանում դիմավորում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը:
Սեյրան Օհանյանը փաստել է, որ հաշվետու ժամանակահատվածում հանձնաժողովի աշխատանքները եղել են արդյունավետ, առկա են ձեռքբերումներ, որոնց հիման վրա պետք է զարգացնել հաջողությունները: Նախարարը մատնանշել է նաև այն հանգամանքը, որ այս տարվա ընթացքում ՀՀ քաղաքացիների` գերության մեջ հայտնվելու դեպքեր չեն արձանագրվել:
Խոտ գյուղի մանկապարտեզի նախկին տնօրեն Ժասմենա Տատինցյանը չի թաքցնում, որ մինչև համայնքների խոշորացումը, որի ընթացքում յոթ այլ համայնքների հետ միավորվեց նաև Խոտը, լավատես էր, թե բարեփոխումը բարելավելու է իրենց կյանքը: Մինչդեռ Տաթև համայնքի գործող հինգ մանկապարտեզները՝ ավագանու որոշմամբ մայիսի 30-ից միավորվել են, և ինքը գործազուրկ է դարձել:
«Սակագները հաշվարված են ճշգրիտ, հաշվարկի համար ընտրված են ճիշտ մեխանիզմներ, ես ոչ մի խնդիր չեմ տեսնում»,- ասաց Կարեն Հարությունյանը:
Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապն իր առաջին այցը Հայաստան կատարել է 2001 թվականի սեպտեմբերի 25-ին՝ քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակի կապակցությամբ: Այդ տարին նաև համընկնել էր Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 10-ամյակին:
Քաղաքացին հետապնդել է իրեն կողոպտած անձին. Որոնվում է տեսանյությում պատկերված երիտասարդը:
«Անիվը լրիվ ֆռռացել է, ու եկել է սկիզբը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց մեր համաքաղաքացիներից մեկը՝ խոսելով Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցի մասին: Հիշեցնենք, որ Հռոմի պապի ինքնաթիռը Հայաստան կժամանի ժամը 15:00-ին:
Ինչ վերաբերում է Խոր Վիրապ պապի այցելության լուսաբանմանը, ապա այնտեղ աշխատելու են միայն անձնական լուսանկարիչները, իսկ Նախագահական նստավայրում լրագրողների մուտքը սահմանափակվելու է:
«Խնդրում եմ, ուղեկցեք ինձ ձեր աղոթքներով Հայաստան կատարելիք պապական այցիս ընթացքում»,- գրել է Հռոմի պապը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Հրազդանի կիրճում հունիսի 23-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են սպանության հանգամանքները, շարժառիթը, կասկածյալը ձերբակալվել է։
Ապրիլին Արցախում ռազմական գործողությունների արդյունքում երկու ոտքը կորցրած զինծառայող Դավիթ Գրիգորյանն արդեն քայլում է: Դավիթի ու իր լուսանկարը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է բժիշկ Մկրտիչ Գինոսյանը՝ այն մակագրելով հետևյալ կերպ. «Դավիթ Գրիգորյան (Ժպտացող տղան)»:
Հռոﬕ Սրբազան Քահանայապետի ինքնաթիռն արդեն օդ է բարձրացել և առցանց հնարավոր է հետևել պապի օդանավի ընթացքին: Ֆրանցիսկոս պապի ինքնաթիռը Երևանի «Զվարթնոց» օդանավակայան կժամանի 15:00-ին:
Էլեկտրաէներգիայի սակագնի նվազման նախագիծն այսօր քննարկվեց ու հաստատվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում:
Զինված իշխանափոխության կազմակերպմանն ուղղված պրոցեսները ֆինանսավորվել են ոչ միայն դրսից, այլեւ Հայաստանից՝ հայտնի անհատներից, այդ թվում՝ «որոշ դեսպանատների հետ կապված մարդկանցից»:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հունիսի 13-ին պայմանագիր է կնքել «Հովհաննես Մարտիրոսյան» Ա/Ձ-ի հետ: ՊԵԿ-ը 5 մլն դրամ արժեքով կահույք է գնել ԱՁ-ից: Մասնավորապես` գնվել են գրասեղաններ, զգեստապահարաններ, գրապահարաններ, սեղաններ, խոհանոցային պահարաններ, աթոռներ, փափուկ կահավորանք:
Հաշվի առնելով, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հունիսի 23-ին ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է` պտուղ-բանջարեղենի արտահանումների գործընթացն անխափան իրականացնելու նպատակով «Սպայկա» ընկերությունը վարձակալել է երեք լաստանավ, որոնցով «Փոթի» նավահանգստից երկու օրը մեկ պարբերականությամբ բեռնափոխադրումներ կիրականացվեն դեպի Նովոռոսիյսկ և հակառակ ուղղությամբ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 24-ի ժամը 11.10-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ Թերեկ գետի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացել է ջրածածկման վտանգ, հնարավոր արտակարգ դեպքերից և պատահարներից խուսափելու նպատակով ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը:
Հունիսի 23-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Երևանի ռեստորաններից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1981 թ. ծնված Աբրահամ Մ.-ին:
Հանրապետության երեք քաղաքներում` Երևանում, Էջմիածնում և Գյումրիում նախապատրաստությունները հասցվում են վերջնագծին: Հայրաքաղաքում աշխատանքները եռում են, օտարերկրյա հյուրերի ու լրագրողների մի մասն արդեն քաղաքում են: