Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը դադարեցրել է հացադուլը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Վոլոդյա Ավետիսյանը հացադուլ էր հայտարարել հունիսի 20-ին:
Հունիսի 23-ին, ժամը 23.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Սուրբ Սարգիս եկեղեցուց ձոր տանող ճանապարհի պահակատան մոտ դիակ և արյան հետքեր կան:
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ:
Վանաձորի Սանկտ Պետերբուրգի թաղամասի բնակիչ Մարգարիտա Խումարյանը հունիսի 23-ին աշխատանքից վերադառնալիս իր տնակը ջրով ողողված է գտել:
Լիբանանում ՀՀ դեսպանատան միջոցով ճշտվում է, թե արդյո՞ք Քաա գյուղում զոհեր, վիրավորների կամ տուժածներ կան հայերի շրջանում:
Ժամը 09:50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում բախվել են Վաղարշապատ քաղաքի Արագածի զանգվածի 12 շենքի բնակիչ, 33-ամյա Արմեն Թորոսյանի վարած Վազ 21703 մակնիշի 45 PA 444 համարանիշի և Վանաձոր քաղաքի բնակիչ, 26-ամյա Արամ Մինասյանի վարած Man մակնիշի 941 OR 61 համարանիշի ավտոմեքենաները:
Հունիսի 25-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում սավանով կախված վիճակում դատապարտյալի դի է հայտնաբերվել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Հունիսի 27-ին, ժամը 01.46-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի (Երևան-Մեղրի) 124.5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 27-ին, ժամը 04.32-ին ահազանգ է ստացվել, որ Փոքր Վեդի-Տափերական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ:
Ճանապարհորդության մեկնողներից և ոչ մեկը չի ցանկանա կորցնել իր ուղեբեռը, սակայն նման դեպքեր հաճախ են պատահում հատկապես խոշոր օդանավակայաններում:
Մահափորձի հեղինակի նկատմամբ քրեական գործ հարուցվեց։ Այս անգամ Ահարոնյանի հակառակորդները սկսեցին աղմկել, թե նա չունի այնքան ներողամտություն, որ հանգիստ թողնի դժբախտ երիտասարդին։
Հունիսի 26-ին, ժամը 14.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»-ի մոտակաքում, ձկնորսական կարթով ձուկ որսալիս քաղաքացին գետից դուրս է բերել ցանց՝ լի օձերով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ֆրանցիսկոս պապը կիսվել է հայաստանյան այցից իր տպավորություններով և շնորհակալություն է հայտնել ընդունելության համար:
Հունիսի 26-ին, ժամը 17.03-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գարեգին Նժդեհի և Վարդանանց փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապն ավարտեց առաջին քրիստոնյա երկիր իր ուխտագնացությունը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապն ավարտում է այցն առաջին քրիստոնեական երկիր. եռօրյա հագեցած օրակարգը սպառված է, «Զվարթնոց» օդանավակայնում տեղի է ունենում Պապի ճանապարհման արարողությունը:
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի առաջին քրիստոնյա երկիր կատարած եռօրյա այցի վերջին հանգրվանը Խոր Վիրապ վանքն է, որը գտնվում է հայ-թուրքական փակ սահմանին մոտ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանի գահասրահում հունիսի 26-ին տեղի է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի համատեղ հռչակագրի ստորագրման արարողությունը:
Հունիսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հունիսի 28-30-ը հյուսիսային շրջաններում, հուլիսի 1-ին շրջանների մեծ մասում գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Հունիսի 25-ին, ժամը 20.14-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 9-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 25-ին, ժամը 22.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ Գաջի գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախումով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հռոմի պապը երկխոսության, խաղաղության կամուրջներ գցելու ուղու մասին է խոսում: Եթե ինչ-որ մեկն ուշադիր լսում ու կարդում է նրա ասածը, չի գտնի ոչինչ դրանում` մեկնաբանելու որպես «խաչակրաց ոգի»:
Միջազգային լրատվամիջոցներն անդրադարձել են Երևանում` Հանրապետության հրապարակում, Հռոմի Պապի մասնակցությամբ խաղաղության աղոթքին և էկումենիկ արարողությանը:
Վերին Լարսի անցակետի՝ քարաթափման հետևանքով փակվելու պատճառով կանգնել է ծիրանի արտահանման գործընթացը: 168.am-ի հետ զրույցում Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոնի տնօրեն Ֆիրդուս Հարությունյանը նշեց, որ ստեղծված իրավիճակում միակ լուծումը մթերող գործարանների կողմից ծիրանի մթերման գործընթացը շուտափույթ սկսելն է:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը խոսք է հղել իր այցի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցված պատարագի ընթացքում:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հայրապետական խոսք է հղել Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապի այցի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցված պատարագի ընթացքում:
Հունիսի 26-ին, ժամը 02.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի վերջնամասում (Արգավանդ գյուղի խաչմերուկի մոտակայքում` դեպի օդանավակայան տանող ավտոճանապարհ) տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի բակում գտնվող խանութներից մեկի տանիքին 7-րդ հարկից ընկած քաղաքացին վայր էր ընկել ոչ թե ինքնասպանություն գործելու նպատակով, այլ դժբախտ պատահարի հետևանքով` «սելֆի» անելու ժամանակ:
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է: