
Մարիա Շարապովան մեծ գումար է նվիրաբերել Ռուսաստանի մանկատներին

Գեղեցիկ թենիսիստուհին ազնիվ արարք է կատարել:
«Ես և Lotte Rus-ի նախագահ Յանգ Սոկը ներկայացնում ենք բարեգործական նախագիծ: Մոսկվայի Lotte Hotel մինի-բարում Sugarpova-ի վաճառքից ստացված եկամուտների մի մասը կնվիրաբերվեն Ռուսաստանի մանկատներին»,- հայտարարել է Մարիա Շարապովան:
Շարապովան որակազրկվել էր մելդոնիումի օգտագործման համար: Որակազրկման ժամկետն ավարտվել է, և թենիսիստուհին կորտ կվերադառնա ապրիլի 26-ին ու հանդես կգա Շտուտգարտի մրցաշարում:
Sugarpova-ն կոնֆետների ապրանքանիշ է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը