Խստորեն դատապարտում եմ ոստիկանության ապօրինի գործողությունները խաղաղ ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ:
ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» զինյալներին իրենց աջակցությունը հայտնելու գնացած ցուցարարների վրա հարձակված ու դաժան ծեծի ենթարկած քաղաքացիական հագուստներով ոստիկանների շարքում լրագրողները ճանաչել էին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) թիմի տղաներին: Մասնավորապես, Armlur-ի թղթակիցը ճանաչել է Նոր Արեշ 26 փողոցի հայտնի Արշակի «տղաներին», ովքեր ոստիկաններին «օգնում» էին չեզոքացնել հավաքված քաղաքացիներին:
Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած բախումներից «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 20 տուժած։ Կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ երկուսի վիճակը ծանր է, մեկի աչքն է վնասվել, մյուսի՝ վերջույթները։
Այս պահին դեպի Էրեբունի տանող ճանապարհները բավականին մեծ շրջագծով փակ են: 168.am-ի թղթակիցը հաղորդում է, որ պետավտոտեսչության ավտոմեքենաները փակել են Արշակունյաց փողոցից դեպ «Փեթակ» առևտրի կենտրոն, Արցախի փողոցից դեպի Սասունցի Դավթի կայարան տանող փողոցները:
Ծխային նռնակները և այլ հատուկ միջոցները, որոնք ոստիկանությունը կիրառել է բողոքի ակցիայի մասնակիցների դեմ Սարի թաղում, ընկել են բնակելի տների վրա։
ՊՊԾ գնդի անվտանգության գոտին ճեղքել փորձող անձանց դեմ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Սրանք այն թաղերն են, որտեղ ընտրություններն ամենաթեժ ընթացքն են ունեցել միշտ՝ լցոնում, ծեծ, ջարդ, առևանգում Մետաքսում, Էրբունում, Սարի թաղում։ Ու ինձ համար շատ կասկածելի էր, որ հանկարծ Սասնա թաղի տղերքը գաղափարապես «հասկացան» ու «միացան» Սարի ծռերին։ Թերևս շատերը չհասկացան, որ դա ցուցարարների սիրտը շահելու ու նրանց շարքերը նեթափանցելու հաշալի ձև էր։
Սարի թաղում ոստիկանների գործողությունների հետևանքով տուժել են նաև ռուսական Life-ի (LifeNews) օպերատորը, որը նկարահանել է տեղի ունեցող իրադարձությունները: Հաղորդվում է, որ նրա մոտ ուժեղ արնահոսություն է սկսվել, ցուցաբերվել է օգնություն:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 29-ին, ժամը 22.48-ին ահազանգ է ստացել, որ այրվում է Սարի թաղ 5-րդ շարք թիվ 1 տան տանիքը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Սարի թաղում ոստիկանության և հասարակության բախումները լուսաբանելիս պայթուցիկի պայթյունից ոտքի թաթի վիրավորում է ստացել «Առաջին լրատվական»-ի լրագրող Մարիամ Գրիգորյանը: Դավիթ Հարությունյանին ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել, ջարդել նրա տեսախցիկը, նա պայթուցիկի պայթյունից ստացել է ոտքի վնասվածք:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ ոստիկանության մի ծառայող ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքից դուրս հրազենային վնսավածք է ստացել։
Մի քանի ժամ է՝ Գյումրիում սարսափելի լարված իրավիճակ է. Թատերական հրապարակում այսօր տեղի ունեցող բազմամարդ խաղաղ հանրահավաքը ընդմիջվել է գողականների հրահրած սկանդալներով:
Քիչ առաջ Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով նախնական տվյալներով շտապօգնության մեքենաներով Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել տարբեր վնասվածքներ ստացած 20, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց՝ 1, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն՝ 1 և «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ 7 տուժած:
ՀՀ Ոստիկանությունը պետք է անմիջապես ներկայացնի պարզաբանումներ լրագրողների նկատմամբ բռնությունների գործադրմանը, նրանց գործունեությանը խոչընդոտելուն քաղաքացիական հագուստով ոստիկանների հնարավոր ներգրավման մասին:
ArmLur.am-ը քիչ առաջ տեղեկացրեց, որ զինված անհայտ մարդկանց կողմից հետապնդվում են կայքի նկարահանող խմբի անդամները և ԱԺ պատագամավոր Զարուհի Փոստանջյանը:
Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Նորքի հիվանդանոցում վիրավորվածների թիվն աճում է. «Մարդկանց աչքերն են դուրս եկել, թև ու ոտքերն են կոտրվել… Հորս արմունկի ոսկորնա ջարդվել»:
Սարի թաղում իրադարձությունները լուսաբանելու ժամանակ քաղաքացիական հագուստով անհայտ անձանց կողմից ծեծի են ենթարկվել «Արմենիա» հեռուստաընկերության ԺԱՄԸ լրատվականի թղթակից Աղվան Ասոյանը և օպերատոր Ալբերտ Գալստյանը:
Լարված իրավիճակ Սարի թաղում և Խորենացի փողոցում․ ՈՒՂԻՂ միացում
«Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված՝ ՊՊԾ գնդի տարածքում վիրավորվածներից մեկին, ով ստացել է ձախ ազդրի բեկորային վնասվածք, այս պահին վիրահատում են։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, մյուս վիրավորվածի երկու ազդրի մանր բեկորային վերքերը մշակվել են, վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հուլիսի 29-ին ՊՊծ գնդի տարածքից կրակահերթեր արձակած եւ իրավապահների պատասխան կրակից վիրավորված […]
ՀՀ ոստիկանությունը հերքում է պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գործողության մասին լուրերը:
ՀՀ ոստիկանությունն արտերկրից դիպուկահարներ կանչելու մասին լուրերը համարում է մանկամիտ հայտարարություններ և կոչ անում չշիկացնել մթնոլորտը: «Որոշ անձինք արդեն մի քանի ժամ անհեթեթ տեղեկություններ են տարածում, թե իբր արտերկրից դիպուկահարներ են կանչվել: Կոչ ենք անում նման մանկամիտ հայտարարություններով չգրգռել մարդկանց ու չշիկացնել մթնոլորտը»:
Սարի թաղում քիչ առաջ տներից մեկում ծխանռնակներ են ընկել, ինչի հետեւանքով տան անդամները վնասվածքներ են ստացել:
Սարի թաղից մարդկանց շարունակում են բերման ենթարկել: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Հովհաննես Մովսիսյանը, կարմիր բերետավորները բռնի ուժով մարդկանց փողոցից բերման են ենթարկում:
Սարի թաղում ոստիկանության և ցուցարարների բախումը լուսաբանող լրագրողներ Կարլեն Ասլանյանը և Հովհաննես Մովսիսյանը հարձակման են ենթարկվել քաղաքացիական հագուստով անձանց կողմից:
Ոստիկանները հատուկ միջոցներ կիրառեցին Ազատության հրապարակից Սարի թաղ եկած ցուցարարների դեմ:
Այս պահին ոստիկանության ՊՊԾ գնդում իրականացվում են գործողություններ, որի մասին հստակ որեւէ մեկը ոչինչ չգիտի:
Ոստիկանությունը սկսեց կրակոցներ արձակել: Մի քանի կրակոցից հետո ոստիկանները սկսեցին մարդկանց բերման ենթարկել: Ոստիկանական շարքերն առաջ են գալիս Խորենացի փողոցով: Գնդի տարածքից լսվում են պայթյունների ձայներ:
Խորենացի փողոցում իրավիճակը ներկայումս շատ լարված է:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ուշադիր հետևում է Խորենացու փողոցի իրադարձություններին` հուսալով, որ կգտնվի հանգուցալուծումը և հաշվի կառնվի հարգանքը մարդու կյանքի և արժանապատվության նկատմա
Ճեղքելով ոստիկանական պատնեշը և անակնկալի բերելով ոստիկաններին՝ ցուցարարների մի մասը կարողացավ բարձրանալ Սարի թաղ, որտեղից ճանապարհ կա դեպի ՊՊԾ գնդի տարածք: