Հայաստանում գրանցված 1000 ամուսնական զույգի համեմատ` 2016թ. հունվար-հունիսին արձանագրվել է ամուսնալուծության 227 դեպք` 2015թ. հունվար-հունիսին արձանագրված 221-ի համեմատ:
Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ, «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանը բաց նամակ է հղել հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանին՝ կապված ՊՊԾ գնդում զինված անձանց կողմից բժիշկների պատանդառության հետ:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 11-ամյա երեխային վրաերթի ենթարկելու և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու դեպքի առթիվ:
Հուլիսի 29-ին, ժամը 15.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Նաիրիտ» գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է շտապօգնություն։
Պավել և Արամ Մանուկյանների պաշտպան Ինեսսա Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը շեշտեց, որ Արամ Մանուկյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պահվում է անտանելի պայմաններում` զուրկ սանիտարահիգիենիկ տարրական պայմաններից, նոր վիրահատված անձի համար սահմանված սննդակարգից, բժշկական մշտական, պատշաճ հսկողությունից:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս պահին Ազատության հրապարակում հանրահավաք է ընթանում՝ ի պաշտպանություն ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքը գրաված «Սասնա ծռեր» խմբի: Քիչ առաջ ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ երթով շարժվում են դեպի Խորենացի փողոց:
Քիչ առաջ Երեւանի Խորենացի փողոց բերվեցին մոտ 2 տասնյակ ավտոբուսներով եւ միկրոավտոբուսներով ՀՀ ոստիկանության զորքերի ծառայողներ, որոնք իրենց մոտ ունեն վահաններ, սաղավարտներ, հակագազներ, հակահրդեհային միջոցներ եւ այլ պարագաներ:
Մոսկվայում հուլիսի 30-ին կայանալիք «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառումների հանդիսավոր բացման արարողություններին մասնակցելու նպատակով Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:
Քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում, հետեւապես ձեռնպահ կմնանք փաստական հանգամանքներին անդրադառնալուց. փաստենք միայն, որ Ա.Սադոյանն ակնհայտորեն աղավաղված է ներկայացնում ՀՀ ՔԿ Նախագահի մոտ մասնավոր ընդունելության զրույցի բովանդակությունը, որոնց անդրադառնալ հարկ չենք համարում։
«ՊՊԾ գնդի տարածքից կրակահերթեր արձակած եւ իրավապահների պատասխան կրակից վիրավորված Արթուր Մելքոնյանն ու Արմեն Լամբարյանը տեղափոխվել են հիվանդանոց եւ անհրաժեշտ բուժօգնություն են ստանում»,- գրել է Աշոտ Ահարոնյանը:
«Տվյալ իրավիճակում, սակայն, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը նման առաքելություն չի կարող իրականացնել, քանի որ փակ, արգելափակված տարածքում գործելը դուրս է Ազգային ընկերության (ՀԿԽԸ) մանդատի շրջանակներից»:
Արդեն տեղեկացրել ենք, որ քիչ առաջ կրակոցներ են հնչել ՊՊԾ գնդում: Իրավապահների կրակոցներից վիրավորվել է ՊՊԾ գնդում գտնվող երկու անձ՝ դարձյալ ոտքերից: Նրանց տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
ՊՊԾ գնդում իրավապահների կրակոցներից վիրավոր երկու տղաներին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Մեր տեղեկություններով՝ նրանք դարձյալ ոտքերից են վիրավորվել:
«Թեև քրեական գործերը հարուցված են Քրեական օրենքի 219 և 235 հոդվածներով՝ շենքեր-շինություններ գրավելը, զավթելը, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, սակայն վաղ է խոսել որևէ արարքի իրավական վերջնական գնահատականի մասին», – ասել է Կոստանյանը՝ նշելով, որ, օրինակ, քրեական գործի հարուցման պահին դեռևս անհայտ էին բազմաթիվ փաստեր, որոնք հայտնի դարձան հարուցմանը հաջորդած օրերի ընթացքում, որոնք այլ իրավական գնահատականի հիմք են հանդիսանում։
Այսօր «Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա ծռեր» զինյալ խմբի համախոհների հանրահավաքը կրկին նախատեսվում է Ազատության հրապարակում: 168.am-ի հետ զրույցում հակաճգնաժամային համակարգող խորհրդի անդամ, «Ժառանգություն» խմբակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտնեց, որ դեռ պարզ չէ՝ ով կինի հարթակում:
«Տեղեկացրել էինք, որ խախտելով իրավապահների պահանջը՝ ՊՊԾ գնդի տարածքից կրակահերթեր են արձակվել: Տեղեկացրել էինք նաև, որ վիրավորվել է զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանը: Գնդի տարածքից կրակահերթերը շարունակվել են: Իրավապահների պատասխան կրակից վիրավորվել են կրակոց արձակողներից ևս երկուսը: Նրանց ցուցաբերվում է պատշաճ բուժօգնություն»:
Հեռախոսազրույց Վարուժան Ավետիսյանի հետ. «Սիվիլնեթ»
«Սասնա Ծռեր» խմբավորումը քիչ առաջ տեղեկություն է տարածել այն մասին, որ կրկին կրակոցներ են հնչում ՊՊԾ գնդում:
«Չնայած իրավապահների պահանջին՝ ՊՊԾ գնդի տարածքում գտնվողները պարբերաբար կրակահերթեր են արձակում, ինչին իրավապահների կողմից պատասխան է տրվում»:
Վերջին օրերին Խորենացի փողոցում, ապա և Ազատության հրապարակում կազմակերպվող հավաքներին մասնակցում են նաև անչափահասներ: Նման միջոցառումներին նրանց հետագա մասնակցության դեպքում չի կարելի անտեսել հնարավոր վտանգները:
«Մեր ունեցած տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդում պատանդառված բժիշկներն առաջին բուժօգնություն են ցուցաբերել զինյալ խմբի վիրավորված անդամին։ Խնդրում եմ զերծ մնալ չստուգված, չհաստատված լուրերից և հետևել պաշտոնական հաղորդագրություններին»:
Քիչ առաջ ՀՔԱ Վանաձորի գրասենյակ ահազանգեց Արմենակ Կյուրեղյանը՝ հայտնելով, որ քաղաքացիական հագուստով անձինք, որոնք ներկայացել են որպես ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցներ, առանց որևէ հիմնավորման և որևէ փաստաթուղթ ներկայացնելու, սպիտակ մեքենայով տարել են Ալբերտ Բաղդասարյանին:
«Ժողովուրդ, անկախ նրանից, թե մեզնից ում են տանում ու ինչքան են պահում, բոլորս պետքա դուրս գանք փողոց… Հերիքա մտածենք սեփական կաշվի մասին… Երկրի անվտանգությունը վտանգված է, «Սասնա ծռերի» տղերքի կյանքը վտանգի տակ է, իրար էկեք… Դուրս էկեք փողոց… 19:30-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է նա:
«Սասնա Ծռեր» խմբավորումը ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Արայիկ Խանդոյանը ոսկրի վիրավորում չի ստացել: Մկանային վիրավորում է: Բանակցությունները չեն շարունակվում»:
«Եթե ասում են՝ դասեր պետք է քաղենք, ես շատ կուզեի իմանալ, թե այդ ո՞ր դասերի մասին է խոսում Հերմինե Նաղդալյանը, կամ նախագահը: Եթե դա վերաբերում է միայն ուժային կառույցներին, որոնք թույլ են տվել, որ նման իրավիճակ ստեղծվի ՊՊԾ գնդում, ուրեմն` դա դասեր քաղել չէ: Ամենակարևորն ընդհանուր երկրի վիճակն է: Այսօրվա իշխանությունները պատանդ են այն համակարգին, որն իրենք ստեղծել են»:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության աշխատակիցներն Արամ Մանուկյանին տեսակցելու նպատակով կրկին այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:
Ժամեր առաջ ազատ արձակված Լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն ու նրա փաստաբան Հայկուհի Հարությունյանը հանդիպեցին լրագրողների հետ: Նախ՝ փաստաբանը նշեց, որ գործն ամբողջությամբ կարճվել է. «Նույն հիմքով գործ Լևոն Բարսեղյանի նկատմամբ այլևս չի կարող հարուցվել, ու նույն հիմքով նա այլևս երբեք չի ազատազրկվի»:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում օրենքով սահմանված կարգով իրականացված դատավարական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել են զինված խմբին հանցավոր օժանդակություն ցույց տվող նոր անձինք:
Ի խախտումն իրավապահների պահանջի՝ քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքում կրակահերթեր են հնչել:
Ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խմբի անդամ Պավել Մանուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը բավարարելու որոշում դեռևս չկա: