
Հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 11-14-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ֆիզիկական ակտիվությունից:
Հանրապետության տարածքում՝
Օգոստոսի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավային 2-7 մ/վ արագությամբ:
Օգոստոսի 10-ի երեկոյան ժամերին Արարատյան դաշտում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 10-11-ը կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում՝
Օգոստոսի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 10-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ:
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 39.50C (2006 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 14.30C (1974 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 26.20C