Սգո սրահի մոտակայքում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին

Ապրիլի 30-ին, ժամը 22:14-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ սգո սրահի մոտակայքում, բեռնատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում «ԿռԱԶ» մակնիշի 393 UL 65 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ 1977 թ. ծնված Ա. Ա.) բախվել է վերգետնյա գազատար խողովակին, որից մի հատված (7 գմ) պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա. տուժածներ չկան: Փրկարարները գազի վթարային ծառայության աշխատակիցների հետ միասին կատարել են վթարավերականգնողական աշխատանքներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031