Բաժիններ՝

Մոսկվա-Բանգկոկ չվերթի արտակարգ վայրէջքի հետևանքով հայ է տուժել. aysor.am

«Աէրոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը, որը Ռուսաստանից ուղևորվում էր Թայլանդ, արտակարգ վայրէջք է կատարել Բանգկոկում: Ինչպես հայտնում ТАСС-ը, վայրէջքից ոչ վաղ օդանավը հայտնվել էր օդային փոսում, ինչի հետևանքով ավելի քան 20 ուղևորներ  տարբեր կոտրվածքներ են ստացել:

Տուժողների հրապարակված ցուցակում կա նաև ազգությամբ հայ` 1982թ.  ծնված Տատյանա Ավետիսյանի անունը: Տեղեկատվությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

«Այժմ պարզում ենք նրա քաղաքացիությունը», – նշեց  Տիգրան Բալայանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031