Բաժիններ՝

«Տարոն Մարգարյանն առնական տղամարդու տեսք չունի, ոնց որ ջահել տղա լինի». Երևանցիները՝ ավագանու ընտրությունների մասին

«Ընտրություն չկա, որևէ ակնկալիք չունենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց մի երևանցի կին՝ խոսելով առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների մասին: Հիշեցնենք, որ քաղաքապետի թեկնածուներն են Տարոն Մարգարյանը, Նիկոլ Փաշինյանը և Զարուհի Փոստանջյանը:

Մենք երևանցիների շրաջնում հարցում անցկացրեցինք՝ պարզելու, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն ընտրություններից, և, ըստ նրանց, ո՞վ է քաղաքապետի ամենալավ թեկնածուն: Մարդիկ հիմնականում որևէ հույս չէին կապում մայիսի 14-ին կայանալիք ընտրությունների հետ: Նրանցից շատերն անգամ քաղաքապետի թեկնածուներին չգիտեին:

«Էն մեծ նկարի մարդը պետք է քաղաքապետ լինի»,- ասաց մեր զրուցակիցներից մեկը՝ նկատի ունենալով Տարոն Մարգարյանին:

Հայտնի ակտիվիստ Սասուն պապին էլ վստահություն հայտնեց, որ քաղաքապետ պետք է դառնա Զարուհի Փոստանջյանը: Ըստ նրա՝ Փոստանջյանը կարող է նաև նախագահ լինել. «Նա ազնիվ է, մաքուր է ու հայ ազգի պաշտպան է, իսկ մնացածները միայն աթոռի համար են կռվում»: Մեր ճշտող հարցին, թե՝ Նիկոլ Փաշինյա՞նն էլ, Սասուն պապին պատասխանեց, որ նա էլ. «Լոպազ ա»:

Կարդացեք նաև

Մի պապի էլ նշեց, որ հենց ինքը պետք է դառնա քաղաքապետ, քանի որ ինքը կրթված է, իսկ մյուս թեկնածուները նորմալ կրթություն էլ չունեն. «Նրանք նորմալ խոսել էլ չգիտեն, տառասխալներով են տեքստ գրում: Մարգարյանն առնական տղամարդու տեսք չունի, ոնց որ ջահել տղա լինի: Փաշինյանն էլ լավ թունոտ լեզու ունի: Զարուհի Փոստանջյանին չեմ ճանաչում»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս