Բաժիններ՝

Երևանի կենդանաբանական այգին բացման օրը կաշխատի տոնական ժամանակացույցով

Մայիսի 1-ը Երևանի կենդանաբանական այգու տարեշրջանի բացման օրն է: Ինչպես տեղեկացրին Երևանի Կենդանաբանական այգուց, այն մայիսի 1-ին աշխատում է տոնական ժամանակացույցով՝ 9-ից 21:00-ն։ Տոմսարկղը կփակվի երեկոյան 20:00-ին: Մուտքը՝ տոմսերով։

Այգում իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով այգու մի փոքրիկ մասն այցելուների համար փակ կլինի։

Իրականացվող աշխատանքներն անցկացվում են Երևանի կենդանաբանական այգու վերանորոգման և բարեկարգման ծրագրի 2-րդ փուլի շրջանակում: Դեռևս 2014 թ-ին մեկնարկած երկարաժամկետ և բազմաբաղադրիչ նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031