Բաժիններ՝

Բարձր թոշակ և աշխատավարձի հավելում. ինչպես ստանալ. Dialogue.am

Հայտնի է, որ արտադրական միջավայրում վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկած աշխատողների  հիմնական մասը՝ տարիների ընթացքում ձեռք է բերում տարբեր հիվանություններ:

Միայն 2012-ին-ին, Հայաստանում վնասակար պայմաններում աշխատած  265 անձանց շրջանում կատարված  բժշկական զննությամբ պարզվել է, որ 246-ի մոտ գերակշռել  են սրտանոթային և շնչառական համակարգի լուրջ հիվանդություններ, համեմատաբար աճել են` լյարդի, աղեստամոքսային տրակտի, մաշկի և եղունգների սնկային հիվանդությունները, հաճախացել են թեորմիկ և քիմիական վնասվածքները:

Ելնելով խնդրի կարևորությունից պետությունը գործադիրի մի որոշմամբ  սահմանել է որոշակի արտոնություններ   հատուկ պայմաններում գործունեությունը ծավալող անձանց համար, ովքեր տարիներ շարունակ, առողջության հաշվին առանձնապես վնասակար պայմաններում են իրականացնում իրենց աշխատանքը: Dialogue.am-ի «Սոցիալական իրավունք»  շարքն այս անգամ  անդրադառնում է վնասակար պայմաններում աշխատող մարդկանց օրենքով արտոնություններին՝ ֆինանսկան տեսքով:

Բոլոր այն աշխատանքները, որի դեպքում առողջությունը կարող է վնասվել, օրենսդրությամբ նախատեսված կարգով  աշխատավարձի հետ միասին աշխատողին տրվում է նաև հավելում:

Ի դեպ՝ մինչև 18տ անձանց,ինչպես նաև  մեկ տարեկան երեխա խնամող կանանց և  հղիներին արգելվում է աշխատել առանձնապես ծանր, վնասակար պայմաններում: Իսկ մնացած բոլոր դեպքերում դրա իրավունքն ունեցող աշխատուժին՝ աշխատանքային բնույթի և միջավայրի  ծանր և վնասակար գործոններով պամանավորված՝    վճարվում է տարիֆային աշխատավարձ՝ ոչ պակաս, քան 30 % հավելավճարի չափով, իսկ առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրություններում աշխատանքներ կատարելու համար` ոչ պակաս, քան 50 % չափով (բաժանումն ըստ ոլորտի):

Օրինակ՝  եթե Ձեր աշխատավարձը 100 հազար դրամ է  և աշխատում եք ծանր, վնասակար արտադրությունում (հանքարդյունաբերություն, քիմական արդադրությունում) ապա գործատուն պարտավոր է Ձեզ վճարել ամեն ամիս ևս 30 հազար դրամ, իսկ առանձնապես վնասկար արտադրությունում աշխատելու դեպքում ՝ 50 հազար դրամ 

Բացի աշխատավարձի հավելումից վնասակար պայմաններում աշխատող մարդիկ  ստանում են  նաև  թոշակ՝ արտոնյալ պայմաններով:

      Ո՞ր դեպքերում է տրվում արտոնյալ կենսաթոշակ․․․

վնասակար և առանձնապես  ծանր պայմանների տարբերությունները

  • 55 տարին լրացած անձը, ով ունի 25 տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 15 օրացուցային տարին աշխատել է առանձնապես վնասակար և առանձնապես ծանր պայմաններում (թիվ 1 ցուցակ):
  •  59 տարին լրացած անձը, ով ունի  25 տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին աշխատել է վնասակար և ծանր պայմաններում (թիվ 2 ցուցակ):
  • 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձը, ով առնվազն 15 օրացուցային տարին աշխատել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող պաշտոններում և  կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք (թիվ 3 ցուցակ):
  • 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձը, ով առնվազն 20 օրացուցային տարին աշխատել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող պաշտոններում և  կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք  (թիվ 4 ցուցակ):
  • Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է նաև՝ 45 տարին լրացած և առնվազն 20 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ ունեցող` հիպոֆիզարային թզուկությամբ հիվանդ (լիլիպուտ) անձին։

Արտոնյալ պայմաններով նշանակված կենսաթոշակի ՉԱՓԸ  և հաշվարկման կարգը.

Արտոնյալ կենսաթոշակը հաշվարկվում է տարիքային կնեսաթոշակի պես: 10 տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում գործում է հետևյալ բանաձևը՝
  Կ=Հ+ (10 X Ա+(Ս-10) X Ա1) X Գ

  • Կ-ն կենսաթոշակի ամսական գումարն 
  •  Հ-ն` հիմնական կենսաթոշակի չափը
  •  Ս-ն` աշխատանքային ստաժի տարիները,
  • Ա-ն` մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը,
  • Ա1-ը՝ 10 տարին գերազանցող աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը,
  • Գ-ն` կենսաթոշակառուի անձնական գործակիցը:     

Ձեզ տրվող թոշակի չափը կկազմի շուրջ 33000 դրամ: 

Ի դեպ, արտոնյալ կենսաթոշակ ստանալու ընթացքում եթե  շարունակում եք Ձեր աշխատանքը, ապա մինչև տարիքային կենսաթոշակի հասնելը յուրաքանչյուր տարի իրավասու եք դիմել և ավելացնել ստաժը:

Թոշակը ստանալու համար շահառուն պետք է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն  դիմում ներկայացնի՝ միաժամանակ կցելով նաև հետևյալ փաստաթղթերը․

  • անձը հաստատող փաստաթուղթը.
  •  հանրային ծառայությունների համարանիշը (սոցքարտ)
  • աշխատանքային ստաժը հաստատող փաստաթուղթը (աշխատանքային գրքույկ).

Ուշադրություն.  Եթե աշխատանքային գրքույկում չկան արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքի բնույթի մասին բավարար տվյալներ,  ապա հարկավոր է ներկայացնել նաև  գործատուի կողմից տրված բնութագիրը, որտեղ հստակ կնշվի, թե NN 1 կամ 2 ցուցակում առկա  մասնագիտությամբ կամ պաշտոնում աշխատելու մասին տեղեկությունը և կոնկրետ աշխատանքի բնույթը:

Պատրաստեց՝ Լաուրա Մամյանը

Dialogue.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս