Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահից բաժին է ներկայացել 1965 թ. ծնված Հարություն Հ.-ն:
31-րդ ամառային օլիմպիական խաղերի հայ մրցանակիրները ժամանել են Հայաստան: «Զվարթնոց» օդանավակայանում հայ օլիմպիականներին դիմավորել են մեծ շուքով: Հաղթական ավտոբուսով մայրաքաղաքի փողոցներով շրջելուց հետո գյումրեցի օլիմպիականները` Արթուր Ալեքսանյանն ու Գոռ Մինասյանը, վերադարձել են Գյումրի` արժանանալով չեմպիոններին արժանի ընդունելության: Չնայած ուշ ժամին` կենտրոնական հրապարակը բազմամարդ էր:
Իտալիայում երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվն աճել է` հասնելով 284-ի: Այս մասին տեղեկացնում է BBC-ն: Իտալիայում համազգային սուգ է հայտարարվել:
Գյումրիում ու Վանաձորում ՏԻՄ ընտրությունները կկայանան հոկտեմբերի 2-ին: Առաջին անգամ այս երկու քաղաքներում ընտրություններն անցկացվելու են նոր ընտրակարգով. համամասնական ընտրակարգով անցկացվելու են ավագանու ընտրություններ, իսկ քաղաքապետերն ընտրվելու են ավագանու կողմից:
Պարզվել է, որ «Mitsubishi Montero» մակնիշի 82 PQ 002 պ/հ (վարորդ Տ. Գ., ծնված 1976 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը (մոտ 2 մ):
Դժվար է պատկերացնել, որ այսօր երեք խոշոր արտադրություն ունեցող Մառլենկայի առաջին տորթերը պատրաստվել էին բնակարանային պայմաններում: Ընկերության ներկայացուցիչների խոսքով, հաջողության գաղտնիքն ավանդական հայկական բաղադրամասերի, բնական նյութերի եւ աշխատասիրության մեջ է:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 25-ին` ժամը 10-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ վերջինս հայտնաբերվել է Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 31/6 շենքի մոտ և ներկայացվել քննչական բաժին: Կատարվում է քննություն:
Ներքաղաքային ավտոբուսային թիվ 34 երթուղին սպասարկող «Կարեն 96» ընկերության գործունեությունը կասեցնելու մասին դատարանի վճռով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 29-ից դադարեցվում է նշված երթուղու շահագործումը:
Մոտ մեկ ամիս առաջ ԱԱԾ քննչական վարչության պետի պաշտոնից ազատված Մնացական Մարուքյանը նոր պաշտոն է ստացել: Մեր տեղեկություններով` նա նշանակվել է «Հայբիզնեսբանկի» կառավարչի խորհրդական: «Հայբիզնեսբանկից» հաստատեցին մեր տեղեկությունը` նշելով, որ նշանակումը եղել է օգոստոսի 16-ին:
Երեկ՝ աշխատանքային օրվա ավարտին Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է ներկայացրել դիմում Ա. Ղուկասյանի հացադուլի և նրա առողջական վիճակի վերաբերյալ:
Խոսքը երեքսենյականոց բնակարանի մասին է, ուր այցելել ու այդ առիթով նրան շնորհավորել են ընկերները։ Փորձեցինք այս տեղեկությունը ճշտել Արթուր Սարգսյանի եղբորից՝ Արսեն Սարգսյանից։
Այս պահին Գյումրու կենտրոնական՝ «Վարդանանց» հրապարակում բեմի տեղադրման աշխատանքներն են իրականացվում:
Գերմանիայի քաղաքացիների մեծամասնությունը (81 տոկոս) հանդես է գալիս նիկաբ (դեմքն ամբողջովին փակող գլխաշոր՝ աչքերի համար նեղ կտրվածքով) կրելու արգելք սահմանելու օգտին՝ առնվազն հասարակական վայրերում: Այս մասին են վկայում ARD հեռուստաալիքի DeutschlandTrend հարցման տվյալները:
«Գիտահետազոտական աշխատանքները տևել են երկու տարի, իսկ արտադրական տեխնոլոգիան ներդրվել է 7 ամիս առաջ»,- ասում է Աշոտ Մարգարյանը: Նա շեշտում է, որ պետք չէ այս լուսարձակող քարերը շփոթել շուկայում վաճառվող «լուսատու քարեր»-ի հետ:
Ֆրանսիայի պետական խորհուրդն անօրինական է ճանաչել բուրկինի (մուսուլմանական լողազգեստ) կրելու արգելքը, որը ընդունվել էր Նիսի հարևանությամբ գտնվող Վիլնև-Լյուբե քաղաքում, հայտնում է BFMTV-ը:
Գորիսի Անկախության փողոցում օգոստոսի 31-ից կգործի նոր արագաչափ:
Պարզվել է, որ Է.Ավագյան փողոցի թիվ 1/54 հասցեում մասամբ այրվել է չշահագործվող վագոն-տնակի ներքին հարդարման երեսպատումը (մոտ 10 քմ), մոտակայքում՝ խոտածածկույթ (մոտ 1 հա) և աղբ (մոտ 3 խմ):
Օգոստոսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին, ինչպես նաև պատվիրակության նորանշանակ պաշտպանական բաժնի համակարգող Զուրաբ Բուրդուլիին:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 30-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Երզնկյան և Աբգար Թագավորի փողոցների, Կիևյան փող. 18, 20, 22, 24, 26 համարների և Կիևյան 2-րդ նրբանցքի, Օրբելի փող. 8, 10, 12, 14, 16, 18, 29, 31 համարների, Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ ջրամատակարարումը:
Վաշինգտոնի Սմիթսոնյան ինստիտուտը նախատեսում է ԱՄՆ-ում անցկացվող 2018 թվականի մշակութային փառատոնն ամբողջությամբ նվիրել Հայաստանին: Այս մասին տեղեկացրել է ինստիտուտի միջազգային հարաբերությունների ղեկավար Մոլի Ֆենոնը` ընդգծելով, որ Հայաստ անն ունի հարուստ մշակույթ` նկատի ունենալով ոչ միայն մշակութային գլուխգործոցներն, այլեւ մարդկանց ապրելակերպը, բանահյուսությունը, պարն ու խոհանոցը:
Բուքմեյքերական գրասենյակում կատարված սպանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Ռուսաստանում:
Հայաստանի տարածքում օգոստոսի 25-ին հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 5357 կգ վայրի աճած կանեփի կանաչ զանգված:
ՍԱՊԾ տեսուչների կողմից, լաբորատոր փորձաքննության նպատակով, կատարվել է նաև «կորեական», «քամած մածուն սամիթով» և «ամառային սմբուկով» աղցանների նմուշառում, որոնք ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, սալմոնելա, լիֆտերիա, պրոտեուս դասի մանրէների, խմորասնկերի, բորբոսասունկերի անթույլատրելի քանակությամբ չեն համապատասխանել ՄՄ ՏԿ 021/2011-ով սահմանված պահանջներին:
Ծանրորդ Գոռ Մինասյանի օլիմպիական արծաթե մեդալը ոգևորության մեծ ալիք է բարձրացրել Գյումրիում ու հատկապես հարազատ մարզադպրոցում: Ծանրորդ Գոռ Մինասյանի հաղթանակից օրեր անց Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցում, որտեղ պարապում է 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, գերծանր քաշային ծանրորդը, շարունակում են բաժակներ բարձրացնել ու միմյանց շնորհավորել՝ իրենց սանի ու հենց իրենց հաղթանակի համար:
Մեծ Բրիտանիայի այն բնակիչների թիվը, որոնք ծնվել են Լեհաստանում, անցյալ տարի գերազանցել է Հնդկաստանում ծնված միգրանտների թիվը: Միգրացիայի ընդհանուր սալդոն, ըստ Բրիտանիայի ազգային վիճակագրական բյուրոյի տվյալների, ԵՄ-ից դուրս գալու շուրջ հանրաքվեից առաջ մնում էր ռեկորդային մակարդակի վրա, տեղեկացնում է BBC-ն:
ՀՀ ոստիկանության աշխատակից Ֆիլիպ Ս.-ն քաղաքացի Հասմիկ Օ.-ից ահազանգ է ստացել «Լունա» գիշերային ակումբի բակում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու մասին, սակայն, անձնական այլ դրդումներով, ահազանգողի հայտնած տեղեկությունների փոխարեն, արձանագրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:
Վստահ եմ, որ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության համապատասխան տույժերից և հանձնարարականներից հետո Ձեր կողմից ներկայացված հաշվետվությունները շտկվել են, սակայն մի բան է արդարադատության նախարարությանը ներկայացված հաշվետվությունը, մեկ այլ բան` հանրությանը:
Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի և արտադրող ընկերությունների գրությունների, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության դեղաբանական խորհրդի նիստի եզրակացության հիման վրա ՀՀ առողջապահության նախարարի հրամանով անվավեր է ճանաչվել մի շարք դեղերի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում:
«Եթե դա այդպես է, ապա այսօրվանից ես չոր հացադուլ եմ հայտարարում»,- հայտարարել է Պետրոսյանը:
2016թ. առաջին 6 ամսում Ադրբեջանում 110 կին և 28 երեխա է ինքնասպան եղել: Այս մասին ադրբեջանական APA գործակալությանը տեղեկացրել են Ադրբեջանի Ընտանիքի, կանանց և երեխաների պետական կոմիտեի տեղեկատվության և վերլուծական հետազոտությունների բաժնից: