Բաժիններ՝

ԵՄ պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգողի բանկային պահոցում մեծ քանակությամբ գումար է հայտնաբերվել

«Փաստինֆո»-ին նոր տեղեկություններ է հայտնի դարձել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային գումարների հափշտակության աղմկահարույց գործով:

Այսպիսով, օրեր առաջ հայտնի դարձավ, որ պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ 7 դրվագով:

Պարզվում է խոսքը գնում է, ո՛չ ավել ո՛չ պակաս, 400 մլն դրամի հափշտակության մասին:

Մեզ հայտնի է դարձել, որ հափշտակության վաղեմությունը ոչ թե մեկ կամ երկու տարվա է, հափշտակություններն սկսվել են 2009-2010 թվականներին:

Խուզարկություններ են կատարվել Ծրագրի համակարգող Մոնիկա Պապյանի բնակարաններում, արդյունքում պարզվել է, որ նաեւ բանկերից մեկում պահոց ունի և հափշտակված գումարները ոչ թե պահել է տանը կամ բանկային հաշվի վրա, այլ պահոցում, որտեղ էլ մեծ քանակությամբ գումար եւ թանկարժեք ոսկեղեն է հայտնաբերվել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դատարանը բավարարել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մոնիկա Պապյանի նկատմամբ կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:

ՀՀ ՔԿ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ավելի վաղ քրեական գործով որպես մեղադրյալ էր ներգրավվել եւս 13 մարդ, որոնցից 3-ը` գտնվում են հետախուզման մեջ: ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի և խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի աշխատակիցների հետ համագործակցաբար վարույթն իրականացնող մարմինը ձեռնարկում է անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ հատկացված դրամաշնորհներից կատարված հափշտակությունների իրական ծավալները, մասնակից անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031