Հոկտեմբերի 1-ին, ժամը 18.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհի՝ Մարմարաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մեքենան կանգնեցնելու հիմք է, երբ ակնհայտ կամ տեխնիկական միջոցների օգտագործմամբ երևում է, որ վարորդը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնների պահանջները:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.03մլն.դրամ:
Հաճախ եմ աղոթում և ոչ միայն եկեղեցում, շնորհակալություն եմ հայտնում այն ամենի համար, ինչ Տեր Աստված պարգևել է: Առաջին խնդրանքս մեղքերս ներելն է: Խնդրում եմ հեռու պահել մեղքերից և փորձություններից: Խնդրում եմ, որ իմ հարազատները, ընդհանրապես մարդիկ առողջ ու երջանիկ լինեն:
Նախաամուսնական վախը պայմանավորված է կյանքի շրջադարձային փոփոխությամբ: Ամուսնությունն այն իրադարձությունն է մարդու կյանքում, որը փոխում է սոցիումում և՛ մարդու կարգավիճակը և՛ առաջադրվող դերերի համակարգը:
Քաղաքացի Արմեն Պ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ անհայտ անձը «Վայբեր» հեռահաղորդակցության համակարգի խմբերից մեկում հրապարակել է իրեն պատկանող ՍՊ ընկերությանը վերաբերող առևտրային գաղտնիք կազմող տեղեկություններ:
Ուկրաինայի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային ընկերության գլխավոր տնօրեն Զուրաբ Ալասանիան, ում պատկանող հեռուստաալիքը «Եվրատեսիլ 2017» մրցույթի կազմակերպիչներից է, ակնկալում է, որ երգի մրցույթի
Ոստիկանության ձեռնարկած ստուգումների արդյունքում պարզվել է, որ կրակոցներ չեն եղել. համայնքի գլխավոր փողոցում, ահազանգողի տնից ոչ հեռու, հրավառության ճայթիչ է օգտագործվել, ինչն էլ ահազանգի պատճառ է դարձել:
Նոր պաշտոնյաները, սովորաբար, խուսափում են հարցազրույցներից՝ աշխատանքի առաջին 100 օրերին, բայց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ժամանակ կորցնելու ցանկություն չունի, առաջին օրվանից սկսել է աշխատել:
Երեւանում այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ինքնասպանություն գործած 30-ամյա Անի Սարգսյանին լոգարանում կախված վիճակում մայրն է հայտնաբերել:
Չնայած նրան, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն արդեն ահազանգել է Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրությունների քարոզչության ընթացքում արձանագրված մի շարք խախտումների մասին՝ դրա վերաբերյալ գրություն ուղարկելով ԸԸՀ, այնուամենայնիվ մեր դիտորդները Սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային բաժնում արձանագրել են ՀՀԿ կուսակցության քարոզչական պաստառներ /տես տեսանյութը/, ինչի վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կրկին գրություն է ուղարկել Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
«Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանի որդուն՝ Կարեն Հակոբյանին, ազատ են արձակել:
Հոկտեմբերի 1-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Վաղը՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 11:30-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում հոգեհանգստյան պաշտոն է կատարվելու սեպտեմբերի 30-ին Հալեպում հրթիռակոծությունից զոհված Արման և Միրեյ Հինդոյանների համար:
Խորապես մտահոգված ենք վերջին օրերին Սիրիայում ռազմական իրավիճակի սրման կապակցությամբ:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նախօրեին՝ ուշ երեկոյան, ծպտված այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն եւ հանդիպել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի հետ:
Ընդհատված կենսագրություններ: Նրանք ընդառաջ գնացին մահվանն ու անմահացան:
Հոկտեմբերի 1-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը:
Տնային պայմաններում խնամքը, նրա խոսքով՝ նախատեսված է տուն ունեցող ծերերի համար. «Ծառայությունները մատուցվում են իրենց իսկ տանը։ Այսօր Հայաստանում ընդամենը 1230 մարդ է ապրում շուրջօրյա խնամքի հաստատություններում, ինչն այդքան էլ շատ չէ։ Տնային պայմաններում սպասարկվում է ավելի քան 4000 տարեց, իսկ ցերեկային կենտրոններում՝ շուրջ 2000»։
Օգոստոսի 9-ին ՀՀ պետական սահմանը հատելու դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց Ձորի մազրի ընդհանուր իրավասության դատարան։
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքը:
Մեր օրերում շատ բան տեսած, պատերազմի թոհուբոհով անցած, զրկանքներ կրած, բայց միևնույն ժամանակ ապագայի հույսը վառ պահած ավագ սերնդին ոչնչով զարմացնել հնարավոր չէ: Բարեկեցիկ ծերություն և հոգատար վերաբերմունք, ահա այն բանաձևը, որն անհրաժեշտ է վաստակած հանգիստը հնարավորինս արժանավայել դարձնելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարզպետների հետ կապված կադրային փոփոխությունները կսկսվեն եկող շաբաթվա սկզբից: Ենթադրվում է, որ արդեն գալիք հինգշաբթի կայանալիք կառավարության նիստում մարզպետների պաշտոնանկություններ եւ նշանակումներ տեղի կունենան:
Հրթիռներ ինկած են Դամասկոսի կեդրոնական համարուող շրջաններու վրայ: Այս մասին «Արեւելք» տեղեկութիւն ստացաւ Դամասկոսի իր աղբիւրէն:
Սեպտեմբերի 30-ին, ժամը 23.29-ին տեղեկություն է ստացվել, որ Դիլիջան-Սևան ավտոճանապարհին՝ «Կարասար» հյուրանոց-ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայ հանրությունն անհամբեր սպասում է. թե Սերժ Սարգսյանն ի վերջո ում է նշանակելու պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ։ Նա արդեն՝ երկու փուլով նշանակել կամ վերանշանակել է ՀՀ տասնութ նախարարներից տասնվեցին։
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունը շարունակում է մնալ ամենաթանկ ավիատոմսեր ձեռք բերող գերատեսչությունը: Օրինակ, ՊՆ-ն սեպտեմբերի 11-16-ը Երեւան-Վիլնյուս-Երեւան չվերթի համար ձեռք է բերել 4 ավիատոմս, հատը՝ 517 հազար դրամով:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` իշխանության կուլիսներում վստահ են, որ մարզպետներից առաջին հեռացողը կլինեն Արմավիրի, Արարատի, Լոռու եւ Կոտայքի մարզպետները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին երկու օրերին քաղաքական դաշտում քննարկվող հիմնական թեման այն է, թե ինչու Սերժ Սարգսյանն, ի վերջո, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներին չի նշանակում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին համառ լուրեր են շրջանառվում այն մաիսն, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանն առաջիկայում պաշտոնանկ է արվելու: