Ինչու է Կարեն Կարապետյանն այցելել ՊՆ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նախօրեին՝ ուշ երեկոյան, ծպտված այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն եւ հանդիպել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի հետ:

Ուշագրավն այն է, որ Կարեն Կարապետյանը ՊՆ է գնացել ոչ թե իր ծառայողական, այլ սովորական, անշուք ինչ-որ ավտոմեքենայով եւ հնարավորինս աննկատ մուտք է գործել շենք, որպեսզի ոչ ոք իրեն չտեսնի: Նույն կերպ, գրեթե աննկատ էլ նա ՊՆ-ից հեռացել է:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանից պարզաբանում ստանալ վերը նշված այցելության վերաբերյալ, սակայն նա պատասխանեց, թե այդ այցի մասին տեղեկություն չունի: «Ես տեղեկություններ ունեմ միայն վարչապետի՝ լուսաբանման ենթակա այցելության մասին»,- պատասխանեց Շուշան Սարդարյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս