Երբ կսկսվեն մարզպետների կադրային փոփոխությունները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարզպետների հետ կապված կադրային փոփոխությունները կսկսվեն եկող շաբաթվա սկզբից: Ենթադրվում է, որ արդեն գալիք հինգշաբթի կայանալիք կառավարության նիստում մարզպետների պաշտոնանկություններ եւ նշանակումներ տեղի կունենան: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս գործընթացի ձգձգումը պայմանավորված է վաղը Հայաստանի մարզերում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով:
Բանն այն է, որ իշխանական վերնախավում որոշվել է, որ մինչ այդ մարզպետների պաշտոնանկության հարցերը կարիք չկա քննարկել, քանի որ պոտենցիալ պաշտոնանկ արվող մարզպետներն իրենց մարզերում կարող են ՀՀԿ թեկնածուների ընտրությունները տապալել: Ավելին՝ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Կարեն Կարապետյանին, որպես վարչապետի թեկնածու ներկայացնելիս, Սերժ Սարգսյանը իշխանական վերնախավին զգուշացրել է, որ բոլոր հարցերում, այդ թվում՝ կադրային, նա է լինելու որոշում կայացնողը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: