Սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային բաժնում քարոզչական պաստառներ են փակցված
Չնայած նրան, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն արդեն ահազանգել է Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրությունների քարոզչության ընթացքում արձանագրված մի շարք խախտումների մասին՝ դրա վերաբերյալ գրություն ուղարկելով ԸԸՀ, այնուամենայնիվ մեր դիտորդները Սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային բաժնում արձանագրել են ՀՀԿ կուսակցության քարոզչական պաստառներ /տես տեսանյութը/, ինչի վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կրկին գրություն է ուղարկել Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Քարոզչական պաստառներ են հայտնաբերվել նաև Վանաձորի թիվ 24 մանկապարտեզում, որի մասին ահազանգվել էր նաև նախորդ գրությամբ:
Դիտորդի միջամտության արդյունքում քարոզչական պաստառները հանվել են: Հավելենք, որ ԸԸՀ նախագահ Տ. Պապանյանն անձամբ է շրջում քաղաքում՝ քարոզչական նյութերի առկայությունն ստուգելու նպատակով, այնուամենայնիվ դրանք շարունակում են մնալ արգելված վայրերում:
Տեսանյութը՝ այստեղ.
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ