Սպորտի և երիտասարդության հարցերով նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանը համաձայնել է նախարար նշանակվել պայմանով, որ շարունակի մնալ ՀԱՕԿ փոխնախագահ։ Հրաչ Ռոստոմյանը օրերս Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել էր «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» Երկրորդ աստիճանի մեդալով։
Ժամը 17:05-ի սահմաններում գյուղապետը ահազանգել է Արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզային վարչություն` հայտնել դեպքի մասին:
Այսօր արդեն բոլորովին նոր և ժամանակակից տեխնիկայով հագեցած, բարձրորակ պատկեր հաղորդող հեռուստատեսությունը փորձառու մասնագետների աշխատանքի, ինչպես նաև բարեկամ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից հեռուստաընկերությանը ցուցաբերված օժանդակության արդյունքն է:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 08.30-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի բնակիչ Հ. Ե.-ը դուրս է եկել տանից և չի վերադարձել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մասնավոր վարդապետության աստիճանի համար «Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնը Հայ Եկեղեցում Դ-Է դարերում` ըստ հայ եկեղեցական մատենագրության» թեմայով թեզ պաշտպանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Լեհաստանի հայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Տաճատ աբեղա Ծատուրյանը:
Նոր Սահմանադրության պահանջով կառավարությանն առընթեր մարմիններ նախատեսված չեն, եւ դրանք առաջիկայում կամ պետք է վերածվեն նախարարությունների, կամ մտնեն որեւէ նախարարության կազմ։
«Խոսքը միլիոնավոր դոլարների մասին է: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանից սպիրտային խմիչքների արտահանման ծավալները այս տարվա առաջին կիսամյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են մոտ 80 տոկոսով»:
Հայաստանի իրավապահները աղավաղված են ներկայացրել Գյումրիի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանի որդու՝ 26-ամյա Արշակ Գրիգորյանի մահվան հանգամանքները։
Լուսանկարում առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանին պատկանող «Վարդանանց» բժշկական կենտրոնն է: Առողջապահության նորանշանակ նախարար Ալթունյանն ասաց, որ այս կենտրոնը հիմնադրել են «զրոյից», տարածքն առայժմ վարձակալությամբ են վերցնում, բայց, ինչպես նախարարն ասաց՝ բիզնես–ծրագիրը հաջողելուց հետո կմտածեն սեփական տարածքի մասին։
եպտեմբերի 27-ին, ժամը 18.23-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան-Սևան M-4 միջպետական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է այն հետազոտության արդյունքները, որի համաձայն մոլորակի տասը բնակիչներից ինն ապրում է խիստ աղտոտված օդով շրջաններում: ԱՀԿ-ն նախազգուշացնում Է այդ բնագավառում տիրող «արտակարգ դրության» մասին:
Սեպտեմբերի 27-ին, ժամը 17.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել քաղաքացու. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պրահայի «Ժոֆին» պալատում Չեխիայում ՀՀ դեսպանության կողմից սեպտեմբերի 26-ին կազմակերպվել էր ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը սեպտեմբերի 27-ին Skype-ի միջոցով պատասխանել է մեր հայրենակիցների՝ իրենց հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են անձագրում անձնագրում օտարերկյա պետությունում վավերականության նշման ժամկետը երկարաձգման և անձնագրի ստացման պայմաններին։
«Համոզված եմ, որ ոլորտի ներկայացուցիչների հանդիպումները պետք է լինեն մշտական՝ հետագա քննարկումներին ընդգրկելով հնարավորին շատ շահագրգիռ այլ անձանց և կազմակերպությունների ներկայացուցիչների: Բոլորը պետք է աշխատեն հավասար դաշտում. դա առաջին պայմանն է, որին պետք է ձգտել»,- շեշտեց նախարարը:
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն առաջարկում է մեյլերը ստուգել այս ծրագրով, եթե հայտնաբերեք, որ ձեր մեյլի հետ խնդիր կա, ապա անհրաժեշտ է փոխել ծածկագիրը։ 168.am-ի հետ զրույցում մեդիափորձագետն ասաց, որ hակերները կոտրում և տանում են այդ բազաներն ու հետագայում հաճախ վաճառքի են դնում, որովհետև, օրինակ՝ սպամ տարածողների համար կարևոր է, որ ունենան մեյլեր ու սպամներ տարածեն։
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ այլ անձի փոխարեն քվեարկություն կատարելու դեպքի առթիվ:
Այսօր Ազգային ժողովում քննարկվում էր ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու, «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին», ինչպես նաև «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայող Քրիստինե Հովհաննիսյանը առևանգել է քաղաքացի Քնարիկ Աբրահամյանին ու վերջինիցս գումար շորթել:
Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինները պարզել են, որ 2016թ-ի հուլիսի 1-ին մայրաքաղաքի Զլիչին թաղամասի «Գլոբուս» հիպերմարկետի առջև տեղի ունեցած հրաձգություն հեղինակը ՀՀ քաղաքացի Նորայր Ծատուրյանն է եղել: Այս մասին հայտնում է «Aroundprague»-ն: Քննության վարկածով՝ հենց նա է հրաձգությունը սկսել, ինչի արդյունքում վիրավորվել է 47-ամյա տղամարդ:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Նորամարգ գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ: Ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է:
Սոցցանցում երեկ տարածվեց հայտարարություն այն մասին, որ Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց 278 հասցեում` «Վարդանանք» ռեստորանի դիմաց, արագ թափով ընթանում են շինարարական աշխատանքներ, մի քանի մետր խորությամբ փոս է փորված: Բացի նրանից, որ քաղաքաշինական պահանջները կոպտորեն խախտվել են, նոր սեփականատերը, որի անունը կապվում է Շենգավիթի թաղապետարանի նախկին տեղակալներից մեկի հետ, կամայականորեն և ապօրինաբար փակել է ընդհանուր օգտագործման կոյուղին, ինչի հետևանքով սանիտարահիգիենիկ իրավիճակը սրվել է:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ 2016 թվականի սեպտեմբերի 22-25-ը Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցներն այցելել են Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր:
Եվ այսպես, կարելի է ասել, որ ՀՀ կառավարության նոր կազմը գրեթե պատրաստ է, բացառությամբ՝ ամենակարևոր երկու գերատեսչությունների ղեկավարների նշանակումը՝ ՀՀ Պաշտպանության նախարարի և ՀՀ Արտաքին գործերի նախարարի:
2014-առ այսօր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միություն` նախագահության անդամ:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պարգրատրել է Ավստրիայի զարգացման գործակալության գործադիր տնօրեն Մարտին Լեդոլտերին:
«Արդարադատության համակարգում իմ տեսլականի մասին բազմաթիվ անգամ առիթ ունեցել եմ ասելու: Փոփոխությունները կլինեն նաև կառավարության ծրագրին համահունչ, որը կներկայացվի առաջիկայում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 27-ին հրամանագիր է ստորագրել Արմեն Ամիրյանին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնում նշանակելու մասին:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ էկոնոմիկայի նախարար է նշանակվել Սուրեն Կարայանը:
ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է շահադիտական նպատակով կնոջը պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելու և պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: