Բաժիններ՝

Վարդապետական թեզի պաշտպանություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Սեպտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի դահլիճում տեղի ունեցավ վարդապետական թեզի բանավոր պաշտպանություն` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ:

Մասնավոր վարդապետության աստիճանի համար «Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնը Հայ Եկեղեցում Դ-Է դարերում` ըստ հայ եկեղեցական մատենագրության» թեմայով թեզ պաշտպանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Լեհաստանի հայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Տաճատ աբեղա Ծատուրյանը:

Մասնավոր վարդապետության թեզերի պաշտպանության հանձնախումբը նախագահում էր Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Հանձնախմբի կազմում էին Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը և Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

28-1-1

Հավարտ բանավոր պաշտպանության հանձնախումբը, դրական եզրակացություն տալով ներկայացված վարդապետական թեզին, արժանի համարեց Հոգեշնորհ Տ. Տաճատ աբեղա Ծատուրյանին ներկայացնելու մասնավոր վարդապետության աստիճանի տվչության:

Առաջիկա օրերին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայր Տաճատը, ավանդության համաձայն, Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տվչության հատուկ արարողությամբ կստանա մասնավոր վարդապետության աստիճան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս