Բաժիններ՝

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի կենսագրությունը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ առողջապահության նախարար է նշանակվել Լևոն Ալթունյանը:

Կենսագրական տվյալներ

Ալթունյան Լևոն Նորայրի

Ծննդյան ամսաթիվը, տարին, ծննդավայրը 26/10/1958թ., ք. Երևան

Կուսակցությունը անկուսակցական

Կրթությունը բարձրագույն

Երևանի պետական բժշկական ինստիտուտ 1985թ.

Մասնագիտությունը բուժական գործ

Ինչ օտար լեզուների է տիրապետում ռուսերենի (ազատ)

անգլերենի (կարդում և կարող է բացատրվել)

Զինապարտությունը, զինվորական կոչումը զինապարտ է

Ընտանեկան դրությունը ամուսնացած է ունի 1 երեխա

Ա Շ Խ Ա Տ Ա Ն Ք Ա Յ Ի Ն Գ Ո Ր Ծ ՈՒ ՆԵ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

1976-1978 Ծառայություն Խորհրդային բանակում

1979-1985 Երևանի պետական բժշկական ինստիտուտ` ուսանող

1986-1987 Հրազդանի կենտրոնական շրջանային հիվանդանոց` շտապօգնության բժիշկ օրդինատոր

1987-1989 Հրազդանի կենտրոնական շրջանային հիվանդանոց` բժիշկ անեսթեզիոլոգ

1989-1995 Երևանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտ` բժիշկ անեսթեզիոլոգ

1996-առ այսօր «Էֆես» ապահովագրական ՓԲԸ (2004-ից՝ «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ)` հիմնադիր, գործադիր տնօրեն

2002-2006 «Ապահովագրական շուկայի ասոցիացիա» ԻԱՄ` հիմնադիր նախագահ

2012-առ այսօր Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամ` հոգաբարձուների խորհրդի անդամ

2014-առ այսօր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միություն` նախագահության անդամ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս