Բաժիններ՝

Կառավարության հին ու նոր կազմը

Եվ այսպես, կարելի է ասել, որ ՀՀ կառավարության նոր կազմը գրեթե պատրաստ է, բացառությամբ՝ ամենակարևոր երկու գերատեսչությունների ղեկավարների նշանակումը՝ ՀՀ Պաշտպանության նախարարի և ՀՀ Արտաքին գործերի նախարարի:

Եվ այսպես,

Աշխատակազմի ղեկավար- նախարար` Դավիթ Հարությունյան

Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն
ՀՀ փոխվարչապետ, նախարար` Վաչե Գաբրիելյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Նախարար` Արտեմ Ասատրյան

Առողջապահության նախարարություն
Նախարար` Լևոն Ալթունյան

Արդարադատության նախարարություն
Նախարար` Արփինե Հովհաննիսյան

Արտակարգ իրավիճակների նախարարություն
Նախարար` Արմեն Երիցյան

Բնապահպանության նախարարություն
Նախարար` Արծվիկ Մինասյան

Գյուղատնտեսության նախարարություն
Նախարար` Իգնատի Առաքելյան

Էկոնոմիկայի նախարարություն
Նախարար` Սուրեն Կարայան

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն
Նախարար` Աշոտ Մանուկյան

Կրթության և գիտության նախարարություն
Նախարար` Լևոն Մկրտչյան

Մշակույթի նախարարություն
Նախարար` Արմեն Ամիրյան

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
Նախարար` Հրաչյա Ռոստոմյան

Սփյուռքի նախարարություն
Նախարար` Հրանուշ Հակոբյան

Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն
Նախարար` Դավիթ Լոքյան

Տրանսպորտի և կապի նախարարություն
Նախարար` Վահան Մարտիրոսյան

Ֆինանսների նախարարություն
Նախարար` Վարդան Արամյան

Առայժմ հայտնի չէ՝ արդյո՞ք Նարեկ Սարգսյանը կգլխավորի ՀՀ քաղաքաշինության նախարարության փոխարեն ստեղծվող նոր կոմիտեն, թե՞ ոչ: Դեռևս քննարկվում են ոլորտում համակարգային փոփոխությունները: Հիշեցնենք, որ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ կվերացվի Քաղաքաշինության նախարարությունը, փոխարենը կստեղծվի Ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանության կոմիտե:

Ինչպես արդեն օրեր առաջ տեղեկացրել էր 168.am-ը՝ իշխանական վերնախավում արդեն որոշում է կայացվել, որ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի փոխարեն այդ պաշտոնում կնշանակվի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։ Ամենայն  հավանականությամբ, ՀՀ Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը դեռևս կմնա նույն պաշտոնում:

Այս օրերին նաև հայտնի կդառնան փոփոխությունները ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների կազմում, դրանք են՝

arynter

Ազգային անվտանգության ծառայություն
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյան

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյան

Հայաստանի Հանրապետության ոստիկանություն
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյան

Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե
Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյան

Պետական գույքի կառավարման վարչություն
Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյան

Պետական եկամուտների կոմիտե
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյան

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյան

ԱՐՄԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս