Ով է ՀՀ էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանը
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ էկոնոմիկայի նախարար է նշանակվել Սուրեն Կարայանը: Ներկայացնում ենք Կարայանի կենսագրական տվյալները:
Կենսագրական տվյալներ
Ծննդյան ամսաթիվը, տարին, ծննդավայրը 26/04/1973թ., Իջևանի շրջ., գ.Աչաջուր
Կուսակցությունը անկուսակցական
Կրթությունը բարձրագույն
Երևանի պետական համալսարան 1995թ.
Մասնագիտությունը ֆիզիկա
Ինչ օտար լեզուների է տիրապետում ռուսերենի (ազատ)
անգլերենի (կարդում և կարող է բացատրվել)
Զինապարտությունը, զինվորական կոչումը զինապարտ է, լեյտենանտ
Պետական և այլ պարգևներ «Անանիա Շիրակացի» մեդալ 2008թ.¸ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ 2014թ.
Խրախուսանք ՀՀ պաշտպանության նախարարի պատվոգիր, 2011թ.
Ընտանեկան դրությունը ամուսնացած է ունի 2 երեխա
Ա Շ Խ Ա Տ Ա Ն Ք Ա Յ Ի Ն Գ Ո Ր Ծ ՈՒ Ն Ե ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
1990-1995 Երևանի պետական համալսարան` ուսանող
1995-1998 Երևանի պետական համալսարան` ասպիրանտ
1997-1998 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` հարկային քաղաքականության
վարչության առաջատար մասնագետ (պայմանագրային հիմունքներով)
1998-1999 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` հարկային քաղաքականության
վարչության բաժնի պետի պաշտոնակատար, բաժնի պետ
1999-2000 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` հարկային քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար, վարչության պետ
2000-2001 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետի տեղակալ¬հարկային քաղաքականության վարչության պետ
2001-2002 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետ
2002-2006 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ
2006-2008 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` նախարարի տեղակալ
2008-2015 ՀՀ ֆինանսների նախարարություն` նախարարի տեղակալ
2015-առ այսօր ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ