«Ծրագրի շրջանակներում ընդգրկել ենք հետևյալ արժեշղթաները՝ թարմ և վերամշակված մրգեր, հատապտուղներ, խոտաբույսեր, ներառյալ՝ հյութեր, պահածոներ և այլ կողմնակի արտադրանքներ։ Հաջորդ արժեշղթան՝ մեղր և մեղրաբուծական արտադրանք, փորձարարական մշակաբույսեր»,- նշեց Հ. Ալթունյանը։
Կառավարութունը հավանություն տվեց «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը հանդիպեց Հարավային Կովկասում Միացյալ Թագավորության պաշտպանության գծով կցորդ Դեյվ Էթլին և 6-րդ հետևակային գումարտակի հրամանատար , գնդապետ Ջոն Փինհեյլին:
Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2017թ. տարեկան ծրագիրն արժանացավ ՀՀ կառավարության հավանությանը:
Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2017թ. ծրագրի իրականացման նպատակով ՀՀ կառավարությունը կհատկացնի 928 մլն դրամ:
Սեպտեմբերի 23-ից ի վեր Հալեպի՝ զինյալների կողմից վերահսկվող արեւելյան թաղամասերում, որոնց վրա հարձակում են ծավալել կառավարամետ ուժերը, զոհվել է առնազն 96 երեխա, եւս 223-ը վերքեր են ստացել: Այս մասին հայտարարել Է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ):
Սեպտեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունեց «Օրակլ» կորպորացիայի պատվիրակությանը` զարգացման գծով տնօրեն Բաբակ Կոբարի գլխավորությամբ:
Երևանի հյուրանոցներից մեկում Լեհաստանի իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել:
Հայաստանի Հանրապետական կուսակցության հերթական համագումարը տեղի կունենա նոյեմբերի 26-ին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը սեպտեմբերի 29-ին հանդիպել է Համաշխարհային բանկի մասնավոր հատվածի զարգացման ավագ մասնագետ, աշխատանքային խմբի ղեկավար Ֆեյի Բոռոֆիսին և մասնավոր հատվածի զարգացման հարցերով մասնագետ, աշխատանքային խմբի համաղեկավար Հիրոյուկի Ցուզակիին:
ՀՀ քննչական կոմիտեում ներդրվում է «Էլեկտրոնային նախաքննության» ծրագիր, ինչն ուղղված է առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքը՝ օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները։
Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքի իր էջում պարզաբանում է ներկայացրել
Ներկայացնելով վերջին տասը տարիներին սիրտ-անոթային հիվանդությունների դինամիկան` Ծաղիկ Վարդանյանը նշեց, որ հիվանդացության և մահացության ցուցանիշները վատթարացել են: 1999 թվականից այս կողմ 1.7 անգամ ավելացել է սիրտ-անոթային հիվանդությունների մահացության ցուցանիշը, 2.2 անգամ` հիվանդացության: Սիրտ-անոթային հիվանդությունների խնդիրներ կան երեխաների մոտ: Մինչև 18 տարեկան երեխաների շրջանում տարվա ընթացքում 250-300 սրտի վիրահատություն է կատարվում: Ծաղիկ Վարդանյանը նշեց, որ ամեն դեպքում վերջին 2 տարվա ընթացքում այդ ցուցանիշների վատթարացման միտումը, կարծես, կանգ է առել:
Ջորջ Մարշալի անվան անվտանգության հետազոտությունների կենտրոնը 2016թ. սեպտեմբերի 29-ին Երևանում հյուրընկալեց շրջանավարտների միջոցառում:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար տիկին Կարոլին Դույեզին և անհայտ կորածների հարցերով տարածաշրջանային նորանշանակ համակարգող Սամիր Հաջիմուստաֆիչին:
Սա հերթական դեպքն է, որ թերթերն ինձ պաշտոն են վերագրում, էլ պաշտոն չի մնացել, որ չվերագրեն: Էլ ռեկտորի պաշտոն չի մնացել, որ չնշանակեն:
Նշենք, որ մինչ այս Ստեփանյանը զբաղեցնում էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը:
«Նոր մարդիկ, նոր վարչապետ, նոր մտահղացումներով, ենթադրում եմ, նոր ծրագրերով, վճռականությամբ, որ պետք է փոփոխենք մեր կյանքում եղած թույլ, բացասական երևույթները և ավելի շատ մտածենք, խոսենք դրական երևույթների մասին, որ կփոխի մեր կյանքը։ Ես այսպիսի կարծիք ունեմ և հավատացած եմ, որ կլինի, որովհետև կամքի տեր երիտասարդ է, վարչապետը, գիտեմ իրեն վաղուց, Երևանի պետական համալսարանից, փայլուն ուսանող է եղել և փայլուն էլ կազմակերպիչ է»,- ասաց Ռ.Մարտիրոսյանը։
Կառավարությունը հաստատեց հյուպատոսական հաշվառման կանգնելու և հյուպատոսական հաշվառման կանգնած ՀՀ քաղաքացիների տվյալները կենտրոնական ռեգիստր վարող մարմնին տրամադրելու կարգը և սահմանեց լիազոր մարմին: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը նշեց, որ որոշմամբ առաջարկվում է կարգավորել և դյուրացնել ՀՀ տարածքից դուրս մեկնող կամ գտնվող ՀՀ քաղաքացիների հյուպատոսական հաշվառման կանգնելու գործընթացը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարբերաբար հաղորդագրություններ է տարածել թանկարժեք ավտոմեքենաների սեփականատերերի, այլ քաղաքացիների, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նշանակված, վճարման ենթակա տուգանքները չվճարելու ու պետությանը խոշոր և առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական գործի մասին:
Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցները կստանան իրավական ուժ ունեցող վկայական, ինչի հիման վրա մասնակիցները, առանց դժվարության, կկարողանան օգտվել օրենսդրությամբ նախատեսված արտոնություններից:
Սեպտեմբերի 29-ին, ժամը 12.12-ին ահազանգ է ստացվել, որ Վերին Շենգավիթ 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում կայանված ավտոմեքենայի անիվի մեջ նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արամ Վարդևանյանը նշանակվել է վարչապետի օգնական: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Արամ Վարդևանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական»,- ասցած է որոշման մեջ։
Կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանը սփյուռքահայությանը բաց նամակ է հղել, որով կոչ է արել 2017թ. կայանալիք ընտրությունների ընթացքում հանդես գալ որպես դիտորդ։
Սեպտեմբերի 30-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև: Հոկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայտնի երգչուհի Սիրուշոն Instagram-ի իր էջում հրապարակել է Time to pray երգի տեսահոլովակը, որի խոսքերի հեղինակը նախօրեին մահացած Իսրայելի նախկին նախագահ, խաղաղության նոբելյան մրցանակակիր Շիմոն Պերեսն է, երաժշտության հեղինակները՝ իսրայելցի Բոազ Մաուդան և Թոմեր Բիրանը։
«Բոլորը պետք է սկսեն մտածել՝ ինչպե՞ս անեն, որպեսզի գյուղատնտեսությունը զարգանա և հարստանա, հավելյալ եկամուտ բերի։ Գյուղատնտեսությունը չի կարող մտածել միայն այն մասին, որպեսզի օրվա հացի հարց լուծի»,- այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանը։ Նա նշեց, որ մշակվում է ռազմավարական ծրագիր, որում աջակցության ուղղություններ կլինեն։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Սիլիկյան թաղամասում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
«Ես կասեի՝ եկեք 100 օրից հանդիպենք, բայց ես կասեմ՝ եկեք գոնե 30 օրից հանդիպենք»,- այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը՝ պատասխանելով հարցին, թե որոնք են լինելու իր առաջնահերթությունները։
Հոկտեմբերի առաջին տասնօրյակում օրերը հիմնականում կլինեն արևային և առանց տեղումների: