Վարդևան Գրիգորյանի որդու դին հայտնաբերվել է ոչ թե նկուղում, այլ ավտոտնակում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի իրավապահները աղավաղված են ներկայացրել Գյումրիի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանի որդու՝ 26-ամյա Արշակ Գրիգորյանի մահվան հանգամանքները։
Բանն այն է, որ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես տեղեկացրել էր, թե երիտասարդի դին գտել են Գրիգորյանների տան նկուղում, այնինչ՝ նրան գտել են ավտոտնակում։ Եվ քննչական կոմիտեում չէին կարող այս մասին տեղյակ չլինել։ Ավելին՝ դեպքի վայրի փոփոխությունը տեղի ունեցածի պատկերն ամբողջությամբ փոխում է։ Բանն այն է, որ ըստ Գրիգորյանների մերձավորների՝ տան նկուղի մուտքը տեսախցիկների տեսադաշտում է։ Իսկ ավտոտնակի, ընդ որում, հին ավտոտնակի, որը դեպքի վայրն է, ավելի հեռու է։
«ժողովուրդ»–ին հայտնեցին, որ այն երկու մուտք ունի, որոնցից մեկը փողոցի կողմից է։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ իրավապահները ի սկզբանե ծրագրել են, թե տեղի ունեցածը ինչպես պիտի ներկայացնեն, իսկ փաստերը չեն էլ հետաքրքրում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: