«Արդարադատության համակարգում փոփոխությունները կլինեն կառավարության ծրագրին համահունչ». Արփինե Հովհաննիսյան
«Արդարադատության համակարգում իմ տեսլականի մասին բազմաթիվ անգամ առիթ ունեցել եմ ասելու: Փոփոխությունները կլինեն նաև կառավարության ծրագրին համահունչ, որը կներկայացվի առաջիկայում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Քիչ առաջ, հիշեցնենք, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է արդարադատության նախարարի պաշտոնում Ա.Հովհաննիսյանի վերանշանակման հրամանագիրը: Թե ի՞նչ նոր առաջադրանքներ է ստացել նոր վարչապետից, Ա.Հովհաննիսյանը նշեց, որ դրանք կտեսնենք կառավարության նոր ծրագրի հաստատումից հետո: Անդրադառնալով սպասվող համաներմանը` նախարարը հայտարարեց, որ ինքն այդ մասին որևէ տեղեկություն չունի: